g_image

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միությունը» ներողություն է խնդրել հայերից

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միության» (ԺԻՄ-ÇHD) իզմիրյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար: Այս մասին ermenihaber.am-ին հաղորդում է թուրքական «demokrathaber.net» լրատվական կայքի թղթակից Հրանտ Գասպարյանը:

Ապրիլի 9-ին Իզմիրի փաստաբանների պալատի ծրագրած «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողովը բողոքի ալիք է բարձրացրել Իզմիրի իրավաբանների շրջանում: Ի պատասխան պետական ժխտողական քաղաքականությունը որդեգրած փաստաբանների պալատի նշյալ նախաձեռնությանը` Իզմիրի ԺԻՄ-ը հրապարակել է մի հայտարարություն, որով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Իզմիրի փաստաբանների պալատը 2015թ. ապրիլի 9-ին «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողով է կազմակերպում:

Իրավաբանական կազմակերպության կողմից մարդկության դեմ իրականացված այնպիսի հանցագործության թեմայով, ինչպիսին ցեղասպանությանն է, պաշտոնական գաղափարախոսության տարածումն ու ազգայնամոլության թույնի գովազդումը մեզ հարկադրեցին հանդես գալու հատուկ հայտարարությամբ: Սրանից հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ «տեղահանություն» անվան տակ իրականացված գործողությունը ցեղասպանություն էր:

Որպես Իզմիրի փաստաբաններ՝ մենք թույլ չենք տա, որպեսզի քողարկվի կամ մոռացվի հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունը: Մենք հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում այն փաստաբանների պալատի անունից, որի անդամն ենք»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *