ԿԱՐԵՎՈՐ
Search
30694

Թուրքիայի կործանիչները խոցել են Ռուսաստանի SU-24 ռազմական ինքնաթիռը (տեսանյութ)

ուրքական բանակի կործանիչները Սիրիայի սահմանի մոտ խոցել են Թուրքիայի օդային սահմանը հատած SU 24 ռազմական ինքնաթիռ: Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը խոցված ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանին: Ինքնաթիռը ընկել է Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանը հատած ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով, որտեղ թուրքմեններ են ապաստանել:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից, նրանցից մեկը հայտնվել է թուրքմենների ձեռքում, իսկ մյուսը որոնվում է: Թուրքիայի նախագահական նստավայրից արդեն հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ խոցված SU-24 ինքնաթիռը պատկանում է ռուսական օդուժին: Իսկ Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքակ F-16 երկու կործանիչներ»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *