ԿԱՐԵՎՈՐ
Search
erdogan-jpg20140619203028

Թուրքիայի նախագահը սպառնացել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Խորհրդարանական ընտրություններից հետո, առաջին անգամ հանրության մեջ երևացած Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը ահաբեկել է ընդդիմությանը՝ սպառնալով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել,եթե մեջլիս անցած քաղաքական ուժերին 45 օրվա ընթացքում չհաջողվի ձևավորել կառավարություն…«Մենք թույլ չենք տա, որ երկրի առաջընթացը կանգնի վտանգի առաջ»,-հոխորտացել է Ռ.Էրդողանը,որի հարազատ “Արդարություն և զարգացում կուսակցությունը” պարտություն կրեց և զրկվեց միանձնյա կառավարություն կազմելու մենաշնորհից…

Հ.Գ.Կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահի այս սադրիչ հայտարարությունը նպատակային է…Նա սրանով “Արդարություն և զարգացում կուսակցության” ապագա կոալիցիոն գործընկերոջը հասկացնել է տալիս,որ շատ մեծ զիջումների չսպասեն .եթե պետք լինի կցրի նորընտիր խորհրդարանը և նոր ընտրություններ կանցկացնի…Ռ.Էրդողանն այս հայտարարությամբ նաև հասկացնում է ապագա կոալիցիոն գործընկերոջը կարճ ժամկետում ձևավորել նոր գործադիր իշխանություն…Իսկ հոգեբանական առումով,Թուրքիայի նախագահն իր կուսակիցներին և կողմակիցներին ցույց է տալիս,որ չնայած պարտությանը՝տրամադրված է մարտական և անզիջում…

Գագիկ ՀԱՄԱԲԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *