ԿԱՐԵՎՈՐ
Search
bi

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում:

Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքերն անհանգստությամբ են հետևում Գերմանիայի խորհրդարանում անհիմն ու անիրավ քաղաքական վճիռներ պարունակող նախաձեռնությանը: Մենք այս հարցում Գերմանիայի կառավարությունից ու խորհրդարանից ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում»,- գրում է Ermenihaber.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *