f55d1952540868_55d19525408a6

Թուրքիայում հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել փորված փոսում

Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Մալքարա գավառում ջրի խողովակների վերանորոգման համար փորված փոսում հայտնաբերվել են շիրմաքարեր: Ըստ թուրքական «Posta» թերթի կայքի` թվով 8 գերեզմանաքարերը հայտնաբերվել են 1.5 մ խորության վրա:

Այդ թաղամասի բնակիչները հաղորդել են, որ բոլոր 8 շիրմաքարերն էլ բեռնատարով տեղափոխվել են պահեստ` ավելի ուշ ուսումնասիրության ուղարկելու համար: Նշվում է, որ գերեզմանաքարերը բավականին ծանր են եղել և դրանցից յուրաքանչյուրը բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել մի քանի մարդու ուժ: Տեղի բնակիչներից մեկը՝ Լևանթ Բալջըն, լրագրողներին հայտնել է, որ այդ վայրը նախկինում հայկական գերեզմանոց է եղել:  Այս մասին տեղեկացնում է  ermenihaber.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *