x-xoxdzz0j01

Թուրքիայում հայ ոսկերիչների ստեղծած ապարանջանը ամենապահանջված զարդն է

Թուրքիայի Թոքաթի նահանգում 300 տարի առաջ հայ ոսկերիչների ստեղծած ապարանջանը, որը հետագայում հենց Թոքաթի ապարանջան անունով է սկսել տարածվել ամբողջ արեւելքում, շարունակում է Թուրքիայում ամենապահանջված ու հարգի ոսկե զարդը մնալ, գրում է NEWS.am-ը:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Թոքաթ նահանգի ոսկերիչների միության նախագահ Յաշար Գենջայը նշել է, որ դեռեւս 300 տարի առաջ Թոքաթում հայ ոսկերիչները ստեղծեցին ապարանջանի տեսակ, որը արագ մեծ համբավ ձեռք բերեց ու հենց Թոքաթի ապարանջան անունը ստացավ։

Յաշար Գենջայը շեշտել է, թե ամբողջ Թուրքիայում Թոքաթի ապարանջանը ամենապահանջված ու հարգի զարդերից է, սակայն ԱՄՆ նախագահի ընտրության պատճառով թուրքական լիրայի արժեզրկման պատճառով ժողովրդի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերում ամեն ինչ իր տեղը կընկնի եւ Թոքաթի ապարանջանը կվաճառվի ինչպես նախկինում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *