Թուրքիայում շահագործում են սիրիացի փախստական երեխաներին

Թուրքիայում սիրիացի փախստականների անչապահաս երեխաներին աշխատեցնում են գրանցում չունեցող կարի արհեստանոցներում:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «haber.sol» լրատվական կայքը, հղում անելով, կանադական «CBC News»-ին, հայտնում է, որ թաքնված տեսախցիկների միջոցով հնարավոր է եղել ֆիքսել են, թե ինչպես այդ արհեստանոցներում երեխաները աշխատում:

Սիրիացի ներգաղթյալ երեխաներից մեկը՝ 10-ամյա Հուսեյն Օմերը, աշխատում է օրական 12 ժամ, իսկ շաբաթական՝ 6 օր: Երեխան գրել և կարդալ չի կարողանում:

Ըստ «CBC News»-ի տրամադրած տեղեկատվության՝ Հուսեյնը ամսական աշխատավարձը կազմում է 300 թուրքական լիրա (շուրջ 47.500 դրամ):

Նշվում է, որ Հուսեյնի ճակատագրին են արժանանում բազմաթիվ սիրիացի երեխաներ: Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ սիրիացի փախստականները ապրուստի ավելի բարվոք պայմաններ գտնելու հույսով մեկնում են նաև Եվրոպա՝ վտանգելով իրենց:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *