143319609

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղելու են ջանքերը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տարեկան հաշվետու մամուլիս ասուլիսին ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և թուրք-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող հարցերին: Ինչպես գրում է ermenihaber.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» կայքի,  Մամեդյարովը նշել է, որ Բաքվի օրակարգում չկա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Նախարարը ակնկալիք է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, իսկ ԱՄՆ-ն էլ ջանքեր կներդնի Ղարաբաղի հարցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվելու համար:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանին առաջարկվել է մաս կազմել եվրասիական տնտեսական միությանը, Մամեդյարովը պատասխանել է, թե Ղարաբաղի հարցն իրենց համար երբեք սակարկության առարկա չի կարող լինել: Իսկ Թուրքիայի հետ գործակցության մասով նախարարը հավաստիացրել է, թե շարունակելու են համատեղ պայքարել ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանն ուղղված հայերի գործողությունների դեմ: «Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունները և դիվանագիտական համապատասխան ներկայացուցչությունները համատեղ աշխատանքներ են տանում հայերի ստերի մերկացնելու և իրական փաստարկված պատմության վեր հանելու համար»: Մամեդյարովը հիշեցրել է, որ վերոնշյալ խնդիրը կարևորել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները սեպտեմբերին Բաքվում տված համատեղ ասուլիս

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *