Թուրք փաստաբանը Բունդեսթագի որոշումը չեղարկելու համար դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան

Թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Աքբաշը այս հարցով պարզաբանումներ է տվել թուրքական «Dogan» լրատվական գործակալության թղթակցին՝ շեշտելով, որ Գերմանիայում բնակվող 4.5 մլն թուրքերից ու թուրքական ծագումով գերմանացիներից յուրքանչյուրը կարող է անհատական հայցով դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարան:
Աքբաշի նկատել է տվել, որ Բունթեսթագը հաշվի չնստեց և ուշադրություն չդարձրեց գերմանաբնակ թուրքերի հետ և դրանով հարված հասցրեց երկրում տիրող ներքին խաղաղությանը:
«Գերմանիան կրակի հետ է խաղում: Երկրում տիրող իսլամաֆոբիայի դրսևորումները, ինչպես նաև թուրքերի դեմ թշնամանքը էլ ավելի կտարածվեն: Այն, ինչ տեղի ունեցավ, խիստ վտանգավոր է»:
Աքբաշը մտավախությունն է հայտնել, որ այս որոշումից հետո Հայոց ցեղասպանության մասին դիրքորոշումը կարտացոլվի նաև դասագրքերում և դրա հետևանքով Գերմանիայում հիմք կդրվի ատելությանը: Նա հույս է հայտնել, որ դատարանը կուսումնասիրի իր հայցը և կբավարարի բողոքը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *