system-of-a-down-live-moscow-20-660x330

Ժամեր անց կմեկնարկի «System Of A Down» ռոք խմբի՝ հայաստանյան համերգը

Ժամեր անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի աշխարհահռչակ «System Of A Down» ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիներ» համերգաշարը: Նշենք, որ որ համերգային շրջագայությունը  անցկացվում է ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը:

Խումբը միջազգային մամուլի ակտիվ լուսաբանմամբ աշխարհի բեմեր է բարձրացնելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին իրազեկելու գերխնդրով, եւ նպաստելու է Միացյալ Նահանգներում և մյուս չճանաչած երկրներում թուրքական կառավարության ծրագրած և իրագործած ոճրագործության՝ ցեղասպանություն լինելու փաստը պաշտոնապես ընդունելուն:

Հիշեցնենք, որ Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում:

(Visited 1 time, 1 visit today)