ԿԱՐԵՎՈՐ
Search
скачанные файлы

Ի՞նչ է արվում արտահանման խթանման ուղղությամբ. Ինչքանո՞վ է շահեկան ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը.

Նախօրեին կառավարությունը շարունակեց տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ:

Հիշեցնեմ, որ կառավարությունն արտահանումների խթանման վերաբերյալ քննարկումները մեկնարկեց դեռ անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու որոշումից բխող նոր հնարավորություններին արագ արձագանքելու նպատակով: Հունվարի 4-ին կառավարությունն արդեն քննարկեց արտահանման խթանմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Արտահանումների խթանման միջոցով տեղական արտադրության աշխուժացման խնդիրը չափազանց կարևոր է տնտեսական աճի համար:

Այս հարցում անհրաժեշտ է ինչպես գործարարների ակտիվությունը նոր շուկաների ու գործընկերների որոնման ու գործնական կապերի հաստատման գործում, այնպես էլ պետական միջամտությունն այդ գործընթացներին տարբեր մեխանիզմների և գործիքակազմերի միջոցով աջակցելու համար: Ընդ որում, լավագույն պետական աջակցությունը կլինի ավելորդ, չարդարացված իրավակարգավորող մեխանիզմների վերանայման արդյունքում դրանց հնարավորինս կրճատումը, ինչպես նաև հարկային ու մաքսային քաղաքականության օպտիմալացումը, ճանապարհային ինֆրաստրուկտուրաների բարեկարգումը, մաքսակետերի աշխատանքների կանոնակարգումը: Կարևոր է նաև տարբեր միջազգային ցուցահանդեսների, շնորհանդեսների միջոցով տեղական արտադրանքը ճանաչելի դարձնելուն ուղղված միջոցառումները:

Վերջինս բավականին ծախսատար և բարդ է առանձին արտադրողների համար, հատկապես փոքր ձեռնարկությունների համար: Տեղական արտադրողն էլ իր հերթին պետք է ջանքեր գործադրի գնային և որակապես մրցունակ արտադրանք առաջարկելու համար: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման:

Տիգրանուհի Դավթյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *