ԿԱՐԵՎՈՐ
Search
get84

Ի՞նչ հայտարարությամբ է հանդես եկել Սերգեյ Լավրովը

Russian.rt.com-ը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, Սիրիայում ճգնաժամի կարգավորման գլխավոր խնդիրը Բաշար Ասադի կործանումը չէ, այլ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմյան դեմ պայքարը:

Այսպիսի կարծիք ձեւավորվեց Արեւմուտքում Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետ Նա հիշեցրել է, որ նախկինում այնպիսի պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան և Թուրքիան, հստակորեն պահանջում էին Ասադի հեռացում՝ պնդելով, որ սիրիացի նախագահն ուղղակի մագնիս է ԻՊ-ի համար:

«Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այժմ խելամիտ քաղաքական գործիչները մի կողմ են թողնում երկրորդական բաները, ըմբռնում են ու կենտրոնանում են աշխարհում ԻՊ-ի կողմից նորանոր տարածքներ գրավելու ձգտումը ճնշելու գլխավոր առաջնահերթության անհրաժեշտության վրա», – հայտարարել է Լավրովը «Радио России» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *