ԿԱՐԵՎՈՐ
Search
30264295_560446841022228_5771724356858150912_n

Իմ երազանքները «դատապարտված են» միայն կատարման.

Հարցազրույց «ԼՕԼՕ» մանկապարտեզ – նախակրթարանի տնօրեն Հասմիկ Պետրոսյանի հետ:

– «ԼՕԼՕ»-ի նախապատմության մասին խոսենք, նախակրթարան ստեղծելու գաղափարն ինչպես ծնվեց :

– Փոքր տարիքում ես ամաչկոտ երեխա էի: Ցավոք, իմ կողքին չի եղել այնպիսի մանկավարժ, ով կկարողանար ազատել ինձ իմ բարդույթներից: Ես մեծացել եմ՝ երազելով հատուկ կրթական մոդելի մասին, որտեղ ինձ նման կաշկանդված երեխաներն իրենց ազատ կզգան: Պիտի խոստովանեմ՝ դպրոցում չեմ փայլել առաջադիմությամբ: Բուհում իրավիճակը փոխվեց. ես գնահատեցի ընտրածս մասնագիտությունը՝ նախադպրոցական հոգեբանություն ու մանկավարժություն: Ես ուզում էի լավ մասնագետ դառնալ, օգնել երեխաներին: Մոտ 8 տարի աշխատել եմ մասնավոր և պետական մանկապարտեզներում: Մի անգամ մտա մանկապարտեզի վարիչի աշխատասենյակ ու ինձ մի տարօրինակ զգացում համակեց. ինձ պատկերացրեցի նրա պաշտոնում ու թեկուզ կապեր ու հարուստ բարեկամներ չունեի, միևնույնն է այդ միտքն ինձ համար դարձավ նպատակ:

32313526_1912932442058454_263909668571578368_n

Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի ծրագրին շահառու լինելն ու բիզնես նախագծիս հավանության արժանանալը հրաշալի հիմք էր գործը սկսելու համար: Առաջին ամսում ունեինք 8 երեխա և աշխատում էինք կես օրով: Հետո հավելյալ ներդրումներ կատարելով գնեցինք մահճակալներ ու մեր փոքրիկներին սկսեցինք տուն ճանապարհել արդեն երեկոյան վեցից հետո: «ԼՕԼՕ»-ն սկսեց իր ընթացքը մեկ կենտրոնով, 1.5 տարի հետո բացվեց նաև նոր մասնաճյուղ…, իսկ այս պահի դրությամբ անգամ դժվարանում ենք ընդունելություն կատարել, որովհետև տեղ չունենք:

Ես հավատում եմ, որ իմ շրջանավարտները նշանավոր մարդիկ են դառնալու՝ կառավարության անդամներ, գիտնականներ, բժիշկներ ու տարբեր բնագավառների անվանի մարդիկ լինելու են նրանք, ովքեր հենց «ԼՕԼՕ»-ից են սկսել իրենց կրթության ուղին և ինչ-որ առումով «Լօլօ»-ն է եղել իրենց տեսակի կերտման հիմքում:

30715705_566161507117428_5444094355914620928_n

– Ինչու ընտրեցիք «ԼՕԼՕ» անունը..

– Ի սկզբանե որոշել էի Լեգո կոչել, լոգոն պատրաստ էր, որի աշխատանքներում ներգրավված էին բանիմաց մասնագետներ նաև Չեխիայից: Սակայն գրանցումից մեկ օր առաջ ինձ մերժեցին: Շատ ընկճվեցի, անճարությունից սկսեցի մուլտֆիլմ դիտել: «Լօլօ և Պեպե» պինգվինների մասին էր մուլտֆիլմը, որտեղ պինգվինները ակտիվ էին, չարաճճի ու անընդհատ ինչ-որ բաներ էին կազմակերպում ու հենց այդ մուլտֆիլմից ծնվեց մեր նախակրթարանի անունը՝ Լօլօ, և հենց այդ պինգվինի նկարն էլ դարձավ մեր լոգոյի հիմքը:

-Ինչ ձևով է ընթանում կրթական գործընթացը մասնավորապես ավագ խմբերում:

– Ոչ միայն ավագ խմբերում, այլ ընդհանրապես աշխատում ենք տարիներ շարունակ մշակված արդյունավետ ծրագրով, որով աշխատում են նաև պետական մանկապարտեզները, մեծ տեղ ենք տալիս նորարարություններին: Երեխաներին այստեղ շատ սեր ու ջերմություն ենք փոխանցում, միևնույն ժամանակ` ըստ անհրաժեշտության` վարքի շտկողական աշխատանքներ իրականացնում:

21314379_456578104742436_4923699238897853689_n

-Ինչ մեխանիզմով է կազմվում օրվա սննդակարգը, վիտամինների համադրությունը և ինչքանո՞վ են հաշվի առնվում երեխաների նախասիրությունները:

-Այժմյան երեխաները սննդի հարցում քմահաճ են, նախընտրում են արագ սննունդ եւ շոկոլադ, իսկ մեր երեխաները սովոր են առողջ սննդի:

Հատուկ մեթոդ ունենք` երեխայի հետ աշխատում ենք աստիճանաբար: Ի դեպ, մեր խոհարարը նաև մանկական սննդաբան է և շատ համեղ կերակուրներ է պատրաստում, մինչև անգամ, որ մայրիկները հաճախ զարմանում են: Ավելուկով ապուրը, դդմիկով պատրաստված բլիթները և այլ օգտակար ու վիտամիններով հարուստ ու առողջարար սնունդը մեր փոքրիկներն այստեղ հաճույքով են ուտում: Մեր երեխաները սիրում են սնվել ոչ միայն համեղ, այլև սիրում են այն տեսնել գեղեցիկ մատուցված, ինչը շատ կարևոր է երեխաների ճաշակի ձևավորման հարցում: Կարծում եմ միակ մանկապարտեզն ենք, որ համացանցային տիրույթում բոլորի համար հասանելի սննդային ալբոմ ունենք:

29496720_550729855327260_1700313673437806592_n

21271308_456578481409065_3137558838540694050_n

Ինչպիսի անհատական վերաբերմունք է դրսևորվում երեխայի նկատմամբ և ինչպե՞ս է կազմակերպվում նրանց առօրյան:

– Շատ լեցուն և հագեցած առօրյա ունենք, նաև դա է պատճառը, որ ծնողներն անգամ ամռանը շատ հազվադեպ են երեխաներին արձակուրդ տանում (լողավազան, բակային միջոցառումներ, խաղեր, ճամբարներ, քաղաքից դուրս զբոսանքներ): Բացի հիմնական առարկաներից, որոնք բոլոր պարտեզներում ուսուցանվում են, այստեղ ինովացիոն կրթություն է տրվում՝ անհատական ծրագրով: Ի դեպ, ծնող և մանակապարտեզ համագործակցությունը ևս ամուր հիմքերի վրա է դրված, կազմակերպվում են միջոցառումներ հատուկ ծնողների համար, նաև` էքսկուրսիաներ:

27331821_523697278030518_2564472247891728478_n

-Ինչքանով է ուշադրություն դարձվում երեխաների խաղին, քանի որ խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում լինում է համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց:

-Բազմիցս ասել եմ՝ պետք չէ գողանալ երեխաների մանկությունը՝ ծանրաբեռնելով նրանց ավելորդ գիտելիքներով: Երեխան այսպես, թե այնպես ստանալու է անհրաժեշտ գիտելիքները դպրոցում, տարիների ընթացքում: Երբ երեխան գերպատրաստված գնում է դպրոց, ձանձրանում է դպրոցում , սկսում է վատ սովորել, անկարգություններ անել: Ինչի՞ց է բխում երեխայի ագրեսիան. նրանից, որ գողացել եք նրանից իր խաղը: Թողեք երեխաները մանուկ մնան:

21686464_464273203972926_7662642324440346106_n

– ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2016թ.» մրցանակաբաշխության ժամանակ Դուք խրախուսական մրցանակի արժանացաք, խոսենք նաև Ձեր պատվոգրերի և շնորհակալագրերի մասին:

-2015 թվականից բազում մրցույթների եմ մասնակցել, շատ շնորհակալագրեր, պատվոգրեր ունեմ, խրախուսական մրցանակներ: 2015 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ Ասիական զարգացման բանկից (ADB)խրախուսական մրցանակ ստացա: Շատ հաճելի է, որ կին գործարարներին սկսել են ուշադրություն դարձնել: Հաճելիորեն զարմացա նաև, որ մեր երկրում բավականաչափ շատ կին գործարարներ կան, կարծրատիպերն ասես կոտրված են: Իմ հաջողության և իմ կայացման գործում շատ մեծ ներդրում է ունեցել իմ ընտանիքը. աջակցել են հոգեպես, բարոյապես, ֆինանսապես:

13921107_240644863002429_8558211220502503510_n

Ծնողներս ուսման են տվել, օգնել, որ մի քանի մասնագիտություն ձեռք բերեմ, կայանամ: Իմ գործի կայացման հարցում մեծապես աջակցել է նաև եղբայրս: Նա մեր կառույցի տնտեսական գծով ղեկավարն է, ծանրաբեռնվածության 50%-ն իր վրա է վերցրել: Այսօր արդեն լավագույն պատվոգիրն ու մշտապես առաջընթաց գրանցելու մղումը երջանիկ մանկություն ապրող իմ սաներն են և նրանց գոհունակ ծնողների ժպտացող աչքերը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *