DSCN4721

Ինձ համար ամենակարեւոր նվաճումը պացիենտին առողջ ու գեղեցիկ տեսնելն է. Աշոտ Հարությունյան

IMG_1414

Դիմածնոտային Վիրաբուժների Եվրոպական Ասոցիացիայի իրական անդամ

Հայաստանի Բերանի Խոռոչի և դիմածնոտային վիրաբուժների ասոցիացիայի իրական անդամ

Աշխատանքային Փորձ

2012 – ից  առ այսօր դիմածնոտային վիրաբուժություն, «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոն

2012 – ից դիմածնոտային վիրաբուժություն, “Vicmed” բժշկական կենտրոն

2009-2011 դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, «Երևանի Կայազորային Զինվորական Հոսպիտալ»

2009“Smile Project” Պլաստիկ վիրահատությունների միջազգային բարեգործական նախագիծ

2006-2009 Կլինիկական օրդինատուրա, դիմածնոտային  վիրաբուժության բաժին կոնֆերանս

2013 Դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երևան

2012 Դիմածնոտային վիրաբուժության կոնֆերանս, Երևան

2010 Պլաստիկ  վիրաբուժության  կոնֆերանս, Երևան

2008 Գանգա-դիմածնոտային վիարբուժության եվրոպական ասոցիացիայի կոնգրես, Բոլոնիա, Իտալիա

2007 Պլաստիկ վիրաբուժության կոնֆերանս, Երևան,

2007 Պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնֆերանս, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

2000-2006 Մ.Հերացու անվան Երուանի պետական բժշկական համալսարան

-Դիմածնոտային ինչպիսի՞ վիրահատություններն են իրականացվում այս կենտրոնում անմիջականանորեն Ձեր մասնակցությամբ.

– Դիմածնոտային վիրաբուժությունը բավական ընդգրկուն ոլորտ է: Կատարվում են տարբեր ծնոտային վիրահատություններ, ռեկոնստրուկտիվ, պլաստիկ վիրահատություններ դիմածնոտային, գերակշռում են քթի էսթետիկ եւ ֆունկցիոնալ վիարահատությունները: Աշխատում եմ, այս բոլոր վիրաբուժական ծառայությունները իրականացնել առավելագույն որակով:

Իմ կողմից կատարվող վիրահատությունների շրջանակը  լայն է։ Այն ներառում է քթի տարբեր խնդիրների հետ կապված վիրահատություններ՝ ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, դիմածնոտային բարդ վիրահատություններ, բերանի խոռոչի, թքագեղձերի, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների, վերծնոտային (Հայմորյան) ծոցերի օդոնտոգեն բորբոքային հիվանդությունների բուժում նաև էնդոսկոպիկ եղանակով:

DSCN4727

-Հատկապես ի՞նչ արատների եւ խնդիրների շտկման նպատակով են Ձեզ հաճախ դիմում. Ո՞րն է կատարված ձեր վերջին վիրահատությունը.

-Վերջին երկու տարիների ընթացքում գերակշռում են ավելի շատ քթի, բերանի խոռոչի հետ կապված խնդիրները, վերին ծնոտային դեֆորմացիաները, որոնք հանգեցնում են քթի դեֆորմացիայի: Համակցված վիրահատություններ եւս իրականացվում են:

Վիրահատության ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներով եք իրականացնում վիրաբուժական միջամտություն.

-Նորամուծություններին միշտ ենք փորձում հետամուտ լինել, եւ ներդնել մեր բաժանմունքում:  Շեշտադրվում են էնդոսկոպիկ վիրահատությունները,  դիմածնոտային վիրահատություններում կիրառում ենք այս նորագույն մեթոդը: 

IMG_7968

-Մասնագիտական ի՞նչ նրբությունների եք տիրապետում, ինչքանով եք ուսանել միջազգային փորձը եւ որ գործոն եք համարում աշխատանքում ձեր ամենամեծ նվաճումը

-Շարունակում եմ ուսանել եւ կարծում եմ, որ վիրաբույժը պետք է փորձի սովորել կիրառել նորը, փորձի փոխանակում անել, որպեսզի կարողանա կիրառել ամեն ինչ գրագետ: Իմ աշխատանքում ամենամեծ նվաճումը այն է, որ պացիենտը առողջանում է վիրահատությունից հետո եւ ստանում է լավագույն արդյունք:

-Յուրաքանչյուր անգամ վիրահատությունից հետո որպես մասնագետ փորձու՞մ եք գոհանալ սպասված արդյունքով, թե ձգտում եք առավել մաքսիմալ արդյունքների, Ինչպես եք գնահատում այդ մասնագիտական արդյունքը.

ba3

-Շատ բարձր եմ գնահատում եւ կարծում եմ, որ առաջին հերթին մենք ինքներս մեզ պետք է գնահատենք, որ ակնկալենք նաեւ դիմացինի գնահատականը:

Ձեր մասնագիտական գործունեության մեձ արդյոք եղե՞լ են խնդրահարույց վիրահատություններ, որոնք անկախ Ձեր հակացուցումների, այդուհանդերձ պացիենտի խնդրանքով կատարվել են:

-Եթե խոսքը վերաբերում է պլաստիկ վիրահատություններին, ապա խնդրահարույց իրավիճակներ, այո առաջանում են, երբ շատերը ցանկանում են ընդօրինակել աստղերին, մինչդեռ նրանց ցանկությունը միշտ չէ որ իրատեսական է  լինում: Հաղորդակցությունը վիրաբույժի եւ պացիենտի միջեւ շատ կարեւոր է: Պետք է գիտակցել, որ  նրանք առողջ մարդիկ են դառնում են պացիենտ ոչ թե հիվանդության, այլ իրենց արտաքին տեսքը գեղեցկացնելու կամ արտաքին թերությունները շտկելու նպատակով:  Պետք է զրուցել եւ հասկանալ յուրաքանչյուր պացիենտի հոգեբանություն: Վիրաբույժը պետք է կարողանա շտկել այն ամենը, ինչը պացիենտի մոտ խնդրահարույց է: Վիրաբուժական մասը պետք է հստակ բացատրել նրանց:

Այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ կոնկրետ մոդելներ, սակայն վիրահատության արդյունքում միշտ չէ, որ հնարավոր է դառնում  նույն պատկերն ապահովվելը: Կրկնակի վիրահատություններ, քթի կորեկցիաներ հաճախ կատարում ենք:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *