inchu-en-hayery-mish-u54231-1

Ինչո՞ւ են հայերը միշտ խաչը համբուրում

Ինչո՞ւ են հայերը միշտ խաչը համբուրում:  Հայ քրիստոնյաները մեծարում են Սուրբ Խաչը, որովհետև նրանով մեր փրկությունը իրագործվեց: Պողոս Առաքյալը գրում է. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6: 14): Քրիստոսով Խաչը դարձավ զոհողության և փրկագործության խորհրդանիշը:

Հայ Եկեղեցու շարականները, նվիրված Սուրբ խաչին, այնքա՛ն գեղեցիկ են բանաձևում այս ճշմարտությունը, որ հայ հավատացյալները իրենց սերն ու երկյուղածությունը ֆիզիկապես արտահայտելով` համբուրում են խաչը:

Նարեկ Վարդապետ Ալեեմեզյան. Հ.Ա.Ե. (Հայ Առաքելական Եկեղեցու) պատասխանները ոչ ուղղափառ առարկություններին.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *