ԿԱՐԵՎՈՐ
Search
get

Ինչո՞ւ Երևանից Վիեննա թռչող օդանավը երկինք չի բարձրացել

«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության հայաստանյան մասնաճյուղն արտակարգ ռեժիմով է աշխատում: Հետաձգված թռիչքի պատճառով առաջացած խնդիրներն են փորձում հարթել: Օգոստոսի 27-ի, առավոտյան 4-25-ին Երևանից Վիեննա թռչող օդանավը երկինք չի բարձրացել` տեխնիկական պատճառներով: Ուղևորները մինչև լուսաբաց մնացել են անորոշության մեջ:

Մինչև առավոտ ուղևորները մնացել են օդանավակայանում` հոգնած, քաղցած ու ծարավ: Հետո չվերթն սպասարկող ընկերությունն ուղևորների մի մասին տեղափոխել է հյուրանոցներ, մի մասը տուն է գնացել, որոշներն էլ հենց ընկերության գրասենյակ: Հայտնի չէ, թե ինչ պատճառով չի իրականացվել թռիչքը: Ուղևորների դժգոհության ու հետաձգված չվերթի պատճառները ճշտելու համար Արեմենիա հեռուստաընկերության «Ժամ»-ի նկարահանող խումբը այցելել է «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության գրասենյակ: Մեր հարցերին ընկերության աշխատակիցները չեն պատասխանել` խնդրել են գրավոր դիմել:

Նկարահանման պահին ընկերության աշխատակիցները փոխում էին ուղևորների տոմսերը, տեղեկացնում նոր թռիչքի օրվա ու ժամի մասին: Ուշացած թռիքչը կկայանա օգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 6-ին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *