ԿԱՐԵՎՈՐ
Search
3703

Ինչու՞ են լռում ԵՏՄ երկրները. Կոմանդոսը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Ադրբեջանը երբեք չի կարող հարձակվել մեզ վրա: Խաղաղ բնակիչների վրա հարձակվելով ռամիլսաֆարովական քայլ է անում՝ փորձելով ստեղծել լարվածություն: Այս մասին Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ- լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:

Նրա խոսքով՝ ինչպես Ադրբեջանն է հանցագործ, այնպես էլ Ֆրանսիայում լրագրողներին սպանողը, եւ եթե այնտեղ 2 մարդ է, այստեղ մի ամբողջ պետություն է, կառավարություն: Կոմանդոսը նշել է, որ Հայաստանը հունվարի 1-ից մտել է ԵՏՄ, հետեւաբար մեր դաշնակից երկրները պետք է հայտարարությամբ հանդես գան, քանի որ այդ ոտնձգությունը նաեւ իրենց դեմ է: ՙ

«Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, հիմա Հայաստանը մտել է ԵՏՄ, ստացվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեմ է հարձակում, իսկ իրենք ձայն չեն հանում, չեն ասում՝ մեր դաշնակիցն է, չի կարելի, ԵՏՄ անդամ երկրները հայտարարության պետք է հանդես գան, բայց հիմա կարծես իրենց համար միեւնույն է»,-ասաց Կոմանդոսը: Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ սահմաններին լարվածությունն միշտ էլ կլինի, բանակն էլ մնում է բանակ, այնտեղ տոնական օր, կերուխում, հարբած մարդ չկա: Նա նշեց, որ Ադրբեջանը շատ «նագլի» է, ոտնահարում է բոլոր միջազգային նորմերը: Տոնական օրերին Ադրբեջանը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ այս օրերին եղել են բազմաթիվ զոհեր:

Իսկ վերջին դեպքն այն էր, երբ Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *