ԿԱՐԵՎՈՐ
Search
2310646901448622771

Ինչու՞ է պետք զգուշանալ Լիլիթ Աբրահամյան կեղծ պրոֆիլից. ի՞նչ կոչով են հանդես եկել ֆեյսբուքյան օգտատերերը

Պարտադիր չէ, որ ահաբեկիչը կրակի

Կան ահաբեկիչներ, որոնք անարգել գործում են վիրտուալ աշխարհում։ Անարգել, քանի որ դիմակավորված են, թաքնված, նաև՝ անարգել այն պատճառով, որ նրանց «հարձակումները» արհամարվում են, նետվում աղբարկղ։ Այնուամենայնիվ…

Համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում կան բազմադիմակ արարածներ: Յուրաքանչյուրն ունի առնվազն 40 կեղծ պրոֆիլ: Հասկանալի է, որ այդ առատությունը ոչ մի լավ ու անմեղ նպատակի չի ծառայում. դիմակների տակ թաքնված «բնօրինակը» մեծ ավերածություններ կարող է գործել: Չարամիտը հեշտությամբ վարկաբեկում եւ վիրավորում է ոչինչ չկասկածող և սոց ցանցերում իրենց սովորական կյանքը վարող մարդկանց: Տեղեկատվական ահաբեկչությունից ապահովագրված չէ ոչ ոք: Ներկայացնենք սոցցանցում, մասնավորապես` Ֆեյսբուքում վխտացող բազմադիմակ մեր ‹‹հերոսներից›› մեկին` Լիլիթ Աբրահամյանին (երկու երեխայի` Դավիթ և Անի Բադալյանների մայր, ով երբևիցե չի աշխատել, կյանում որևէ օգտակար գործ չի արել, նույնիսկ երեխաներին չի պահել, իսկ Մ. Հերացու անվան համալսարանն ավարտել է մի կերպ՝ այնտեղ աշխատող մոր օգնությամբ): Սկզբում Հայաստանից, այնուհետև հաստատվելով Կանադայում՝ տարիներ շարունակ նա թիրախավորել է Հայաստանում ապրող, ստեղծագործող մի շարք անձանց: Արդեն 3 տարի շարունակ նա նողկալի լուտանքներ է թափում այդ մարդկանց վրա: Թե ի՛նչ սկզբունքով է ընտրվում թիրախը՝ պարզ չէ։

Նրա «ուշադրության» կենտրոնում են հայտնվել ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, հեղինակային երգիչ-երգահան եւ կատարող Մարիետա Բադալյանը, երգչուհի Էլիզա Դարյանը, ‹‹Հայբուսակ›› համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը,, նույն համալսարանի հենակետային քոլեջի տնօրեն Աննա Հարությունյանը, դասական երգիչԴավիթ Հովհաննիսյանը, Դիանա Հովակիմյանը, Վարդուհի Սարգսյանը, Արման Մարկոսյանը, Արման Գրիգորյանը, Գագիկ Մարտիրոսյանը և շատ ուրիշներ: Ահա, ոչ լրիվ ցանկն այն անձանց, որոնց դեմ իսկական տեղեկատվական տեռոր է սկսել սույն բարոյալքված արարածը:

Լիլիթ Աբրահամյանը, ով վերջերս է Հայաստանից տեղափոխվել Կանադա, երկար ժամանակ հանգիստ չի տալիս այս մարդկանց` նրանց հասցեին ամենասոսկալի վիրավորանքները եւ զրպարտանքները հրապարակելով: Եվ նման արգահատելի գործողությունների է դիմում ոչ միայն նրանց էջերում կամ նամակներ գրելու ձեւով, այլեւս իր թիրախների ընկերների էջերում մեկնաբանություններ գրելու ձեւով: Լիլիթ Աբրահամյանն ունի 40-ից ավելի կեղծ պրոֆիլ եւ գրոհում է անարգել: Ավելին` իր մշտական թիրախների ընկերներին է դարձնում որպես ֆեյք եւ հանդես գալիս այդ կերպ: Մոտիվացիան անհայտ է. նպատակը՝ պարզ՝ վարկաբեկել, անհանգստություն պատճառել հարգարժան մարդկանց:

Հասկանալի է, որ գործ ունենք լկտի, սանձարձակ, բարոյական բոլոր նորմերից զուրկ կնոջ հետ, որի վարած կյանքի մասին կարելի է հստակ պատկերացում ստանալ իր իսկ բարապաշարից, կեղտոտ մտքերից, չար, զրպարտիչ, տգետ արտահայտություններից, նրա գործածած փողոցային հայհոյանքներից, որոնք կհարուցեին ամենավերջին խուլիգանի նախանձը։

Մեր նպատակն ընթերցողներին, Ֆեյսբուքի օգտատերերին նման կեղտոտ երևույթի մասին զգուշացնելն է։ Մնացածը թողնում ենք օրենքին և իրավապահներին։

Հ.Գ Հարկ ենք համարում ներկայացնել նաեւ այն ֆեյքերը եւ նրանց էջերը, որոնցով հանդես է գալիս սույն արարածը: Քանզի, վերջինիս զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը:

Այս կոչով հանդես են եկել ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր. Ի դեպ ֆեյսբուքը շատ պրոֆիլներ արգելափակել է: Այս մասին տեղեկանում ենք slaq.am-ից.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *