Ինչպես «Պարիր, թե կարող ես 3» նախագծի հաղթողը հայրենադարձվեց Իսրայելից ու մշտապես հաստատվեց հայրենիքում

Իսրայելից հայրենադարձված Արմինա Խաչատրյանի պատմությունը բավական հետաքիրքիր է. Նրա երազանքներից մեկը Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետում պարելն էր եւ հայրենիքում հաստատվելը, ու ինչ որ հարցով իր հայրենակցին ձեռք մեկնելը:

Արմինա Խաչատրյան անունով այս գեղանի հայուհուն, շատերը մտաբերում են «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես 3» նախագծում նրա փայլուն մասնակցությունից: Ասենք ավելին, Արմինան ոչ միայն մասնակցել, այլեւ մրցույթի հաղթող է ճանաչվել:

Ողջ մանկությունն այցկացրել է Իսրայելում:Դեռ փոքրուց հետաքրքրված է եղել արվեստով. 6 տարեկանից հաճախել է բալետի անսամբլ այնուհետեւ՝ ընդունվել արվեստի գիմնազիայի նկարչության բաժին, զուգահեռ ուսանել նաեւ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում:27829

Հետաքրքիր պատահականությամբ տեղեկանում է «Պարիր, թե կարող ես» մրցույթի մեկնարկին եւ 2011-ին Հայաստան գալիս: Սակայն այն լուրը, որ մրցույթի մասնակիցների ընդունելությունն ավարտվել է, չի հիասթափեցնում նրան: Նա համբերատարությամբ մի քանի ամսիս հաստատվում է հայրենիքում՝ սպասելով մրցույթի հաջորդ եթերաշրջանին: Երկրորդ խոչընդոտը, որն ընկճում է նրան՝ նախագծի մեկնարկին քաստինգի ժամանակ ոտքի վնասվածքն է լինում, որն առաջանում է թռիչքի ժամանակ: Մի քանի օր ստիպված է լինում սպասել, սակայն ապաքինվելուց հետո, ամեն ինչ հաջողությամբ է պսակվում:

Արմինան ոչ միայն հաղթահարում է փորձության հերթական փուլը, այլեւ մրցույթին մասնակցելու թույլտվություն ստանում: Սկսվում է խելահեղ շրջան, պատմում է Արմինան, փորձեր մինչև ուշ գիշեր, նկարահանումներ, այդ ամենին զուհագեռ` դասեր ուսումնարանում:

«Մնալով Հայաստանում` մի կերպ կարողացա հաղթահարել լեզվական խնդիրները, հարմարվել նոր մտածեկարեպի հետ, հաղթահարել նաեւ մասնագիտական բազում դժվարութունները»:

2204061362504404

Նախագծի ողջ ընթացքում հայուհին կապվում է ոչ միայն թիմի, այլեւ հայրենիքի հետ: Ասում է՝ իր կյանքում բեկումնային եղավ նախագծի մեկարկը, որի շնորհիվ Հայաստան եկավ ու մնաց. «Ճիշտ է` մեծ բեմեր կան դրսում, բայց իմ երազանքն այստեղ պարելն է: Թող տարվա մեջ 2-3 ներկայացում լինի, թող աշխատավարձը բարձր չլինի, թող ամեն ինչ քիչ լինի: Բայց ես շատ ավելի մեծ բավականություն կստանամ այստեղի բեմում պարելուց»:7egQhyHYSCI (1)

Արմինան չի սիրում հիշել բոլոր այն դժվարությունները, որոնք ունեցել է թե Իսրայելում, թե Հայաստանում, բայց շնորհակալ է, որ դրանք եղել են. դրանք թույլ են տվել գտնել իրեն արվեստի մեջ, կոփվել և լինել ավելի ուժեղ:Այժմ Արմինան շատ է ուզում պրակտիկա ձեռք բերել Հայաստանից դուրս, զարգացնել իր կարողություններն ու գիտելիքները պարարվեստի բնագավառում:

 

Սակայն ամենամեծ ցանկությունն է Հայաստանում աշխատել օպերայում որպես բալետի պարուհի:«Արդեն շատ-շատ հարազատ եմ զգում այստեղ: Ես գիտեմ, որ ուր էլ գնամ, հաստատ Հայաստան եմ ուզում վերադառնալ, որպեսզի ինչ-որ բանով օգտակար լինեմ այստեղ»,- ասում է Արմինան:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *