скачанные файлы (3)

Ինչքանո՞վ է շոկոլադն օգտակար հատկապես կանանց համար

Դեռեւս մանկուց ծնողները խուսափում են երեխաներին շոկոլադ տալուց, մտածելով, որ դրա չարաշահումը օրգանիզմում, կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: Սակայն նորագույն բժկությունը ապացուցում է հակառակը եւ հայտնում, որ շոկոլադը ունի մի շարք դրական բաղադրություններ, որոնցից են կալցիումն ու երկաթը:

Բացի վերոնշյալից, շոկոլադը պարունակում է նաեւ  վիտամինների մի ամբողջ խումբ: Այն դրական ազդեցություն ունի մի քանի տեսանկյուններից, նախ լավ է անդրադառնում ոսկորների աճի եւ ամրապնդման համար, այնուհետեւ լավ միջոց է արեւի ճառագայթներից պաշտպանվելու համար, իր հիմնական բաղադրության` կակաոի յուղի շնորհիվ:

Իսկ շատ կանայք խուսափում են շոկոլադի գործածությունից` վախենալով գիրանալու եւ կարիեսի առաջացման վտանգներից, մինչդեռ կակաոյի յուղը պատում է ատամները պատշպանիչ շերտով` զերծ պահելով դրանց վնասումից:

Շոկոլադը կանանց համար իդեալական եւ անփոխարինելի միջոց են նաեւ մաշկի հարթեցման համար: Եթե  կինը օրեկան գոնե մի քանի գրամ շոկոլադ ուտի, ապա մի քանի ամսում կզգա դրա արդյունավետությունը, առողջ եւ ձիգ մաշկ ունենալու հարցում:

Շոկոլադը օգտակար է նաեւ սրտի համար: Այն մարդիկ, ովքեր պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%: Շոկոլադը բարձրացնում է նաեւ  տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով:

Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունը (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *