14718_787849254662942_8557306330225694882_n

Ինքնապաշտպանական ջոկատի հայ կամավորները (1909թ., Հաճըն)

Այս լուսանկարում պատկերված է երիտասարդ ամուսական զույգ. ամուսինը Մաուզեր տիպի ինքնաձիգ հրացանը ձեռքին պատրաստվում է մարտի, իսկ կինը` հինգ փամփուշտներով լիցքավորված հերթական պահունակն է փոխանցում ամուսնուն: Լուսանկարի հեղինակն է` ամերիկացի միսիոներուհի, Հաճըն քաղաքի որբանոցի աշխատակից Ռոուզ Լամբերթը (Rose Lambert):
1909թ. ապրիլին` արյունով ողողված այդ օրերին Կիլիկիայի հայությունը դիմել էր ինքնապաշտպանության: Ի տարբերություն Ադանայի, որը գտնվում էր հարթավայրում, Հաճընը զբաղեցնում էր բարձրադիր դիրք և ուներ 30 հազար զուտ հայկական բնակչություն: Ապրիլի 4-15-ը Ներսես վարդապետ Դանիելյանի գլխավորությամբ հաճընցիները կարողացան հերոսաբար ետ մղել թուրքական մեծաթիվ ուժերին: Ի վերջո, Մերսինի անգլիական հյուպատոսի միջնորդությամբ քաղաքի պաշարումը վերացվեց, որով ձախողվեց տեղի հայերին բնաջնջելու թուրքական ծրագիրը:

Ռոուզ Լամբերթը դարձել էր 1909թ.Կիլիկիայում հայերի կոտորածների ականատես և հսկայական աշխատանք կատարել աղետի մեջ գտնվող կիլիկիահայությանն աջակցելու հարցում։ Հայերը նրան անվանում էին «պահապան հրեշտակ»։ Նրա «Հաճընը և հայերի կոտորածները» փաստագրական գիրքն ունեցավ չափազանց կարևոր նշանակություն այդ իրադարձությունների ուսումնասիրման համար։ Պաշարման ժամանակ Լամբերթը, գտնվելով Հաճընում, կապ էր պահպանում արտաքին աշխարհի հետ ամերիկյան հյուպատոսության միջոցով, հայտնում էր տեղեկություններ հայերի իրական վիճակի մասին, իսկ որոշ տեղեկություններ էլ հրատապ կարգով տպագրվում էին նաև ամերիկյան մամուլում:

Ռուբեն ՇՈՒԽՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *