«Ինքնավստահ, բարձր ինքնագնահատական ունեցող կանանց ոչ մի խոչընդոտ չի խանգարի»

 Հարցազրույց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի  հիմնադիր նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ

-Տիկի՛ն Ասատրյան   Լիլիթ, ե՞րբ և ի՞նչ նպատակով է հիմնադրվել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:

-Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) հիմնադրվել է 2004 թվականին:Նպատակը մեր երկրի զարգացմանը նպաստելն է՝ կանանց ներուժն օգտագործելու միջոցով: Նման հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը ծնվեց այն շրջանում, երբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարն էի և համակարգում էի պետական երիտասարդական քաղաքականությունը:

Այդ ընթացքում մարզեր կատարած այցելությունների ժամանակ նկատեցի, որ հանդիպումներին գրեթե չեն մասնակցում երիտասարդ կանայք ու աղջիկները: Երբ փորձեցի պարզել, թե ինչու աղջիկներ չկան, մի բարձր պաշտոնյա շատ ուղիղ պատասխան տվեց՝ արդյո՞ք սա կանանց կամ աղջիկների տե՞ղն է: Ես էլ շատ երիտասարդ էի, և ինձ ուղղակի ցնցեց այդ պատասխանը: Փաստորեն դա ինձ էլ էր վերաբերում:Այնուհետև այս հարցը երկար քննարկեցի իմ համախոհների հետ և հասկացա, որ մենք կանանց և աղջիկների մասնակցությանխնդիր ունենք: Այստեղից ծագեց ասոցիացիա ստեղծելու գաղափարը: Մանավանդ որ այդ պահին դաշտում գրեթե չկային կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններ:Մենք որոշեցինք զբաղվել երիտասարդ կանանց խնդիրներով, սակայն շատ արագ հասկացանք, որ տարիքային սահմանափակում մտցնելը ճիշտ չէ, քանի որ կինը միշտ է երիտասարդ: Իսկ կազմակերպության անվան մեջ «երիտասարդ» բառը խիստ պայմանական է: Այն մեկ անգամ ևս նշում է, որ կանայք միշտ երիտասարդ են :

– 2011 թվականից ՀԵԿԱ-ի Ձեր կողմից ստեղծվել և համակարգվում է ՀՀ Կին ձեռներեցների ցանցը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: 

-Ընդհանրապես, ցանկացած գործ ձեռնարկելիս իմ անձնական մոտեցումը հետևյալն է. անել ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Եթե կանայք զբաղվում են տնտեսական գործունեությամբ կամ մասնակցում են երկրի կառավարման գործին, դա անում են հանուն ինչ-որ բանի, ավելի հստակ՝ հանուն երկրի զարգացման: Այս դեպքում էլ մեր նպատակը նույնն է՝ նպաստել կին ձեռներեցների հզորացմանը, նրանց միջև կապերի ամրապնդմանն ու համագործակցության ձևավորմանը: Դրա համար նախ հարկավոր էր համակարգել կանանց ձեռներեցության ոլորտը և խրախուսել դրա զարգացումը: Սա կարևոր է այն առումով, որ նախ երկրում կանանց ձեռներեցությունը կհանգեցնի տնտեսական զարգացման, երկրորդ՝ բոլոր կանայք կխրախուսվեն հաջող օրինակներից, երրորդ՝ կխրախուսվեն նաև ձեռներեցության մեջ ներդրում ունեցած կանայք: Դրանով պայմանավորված՝ ամեն տարի կազմակերպում ենք «ՀՀ կինձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունըույթը, նշում ենք կԿանանց ձեռներեցության օրը, այլ միջոցառումներ և այդ առիթներն օգտագործում ենք կանանցխրախուսելու համար:Նաև մեր գործընկեր դոնորների օգնությամբփոքր դրամաշնորհներ ենք տրամադրում:Ցանկացած նախաձեռնություն, որ հանուն ինչ-որ բանի է և կարող է համախմբել կանանց որևէ գաղափարի շուրջ, դրական է:

– Ներկայացրեք, խնդրեմ կազմակերպության առաջիկա ծրագրերը:

– Ծրագրերն ու անելիքները շարունակական են: Կանանց ձեռներեցության խրախուսման նպատակով մի շարք միջոցառումներ ենք նախատեսել մարզերում, որոնք կնպաստեն այս ոլորտի զարգացմանը նաև համայնքներում: Իսկ մարզերում փոքր բիզնեսների ստեղծումը կհանգեցնի նաև համայնքների զարգացմանը: Շատ կարևոր է նաև կանանց հմտությունների, ցանցային աշխատանքների զարգացումը, համագործակցության ձևավորումը և սոցիալական ձեռներեցության զարգացումը: Հայաստանում դրա նախադրյալները կան, սակայն դաշտը դեռ բաց է:

2019թ.-ին, ի թիվս շատ ծրագրերի և միջոցառումների, նախատեսում ենք երկու խոշոր միջոցառում կազմակերպել Հայաստանում: Այս երկու միջոցառումների՝ Հայաստանում անցկացնելու մասով բավականաչափ աշխատանք է իրականացել իմ կողմից՝ դրանք Հայաստան բելերու նպատակով: Դրանցից առաջինը կկազմակերպվի 2019թ. մարտի 22-27-ը; Հայաստանում կհյուրընկալվեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված Կանանց ձեռներեցության օրվա՝ WED-ի դեսպանները տարբեր երկրներից; Տեղի կունենա WED-ի Առաջնորդության համաժողովը: Հայաստանը տվյալ հարթակում պատիվ ունեմ ներկայացնելու ես, որպես WED-Հայաստան դեսպան և WED-Արևելյան Եվրոպայի երկրների դեսպան: Երկրորդ խոշոր միջոցառումը նախատեսվում է 2019թ. ապրիլի 25-27-ը: Հայաստանում կկազմակերպվի Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի՝ FCEM-ի համաշխարհային կոմիտեի հանդիպումը, որի շրջանակներում Հայաստան կժամանեն կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից: Այս միջոցառման շրջանակներում ընդգրկվելու են նաև մեր երկիրը ներկայացնող կին ձեռներեցները, պետական և միջազգային կառույցներ ևս: Միջոցառումը պետք է կազմակերպվի շատ բարձր մակարդակով: Մեր երկիրը պետք է ներկայացվի ըստ պատշաճի: Այս պատասխանատվությունն եմ կրում ինձ վրա ես՝ իմ թիմով: -Շուրջ 15 տարի է անցել ՀԵԿԱ-ի հիմնադրման օրվանից: Ինչ-որ բան փոխվե՞լ է հայ կնոջ կյանքում: – Վստահաբար կարելի է ասել, որ բավականաչափ փոխվել է կանանց վիճակը երկրում: Եվ Դդա ավելի ակնհայտ կլինի այն ժամանակ, երբ կինն սկսի գիտակցելիր իրական դերը: Մենք հաճախ ենք խոսում կանանց իրավունքներից, մասնակցությունից, բայց երբեմն մոռանում ենք, որ դա մեծ մասամբ հենց կանանցից է կախված: Եթե կանայք լինեն ինքնավստահ, ունենան բարձր ինքնագնահատական, վստահ լինեն, որ ինչ-որ արդյունքի կհասնեն, հազիվ թե որևէ խոչընդոտ խանգարի նրանց:

Թերևս ամենակարևոր խոչընդոտն արդեն իսկ հաղթահարված է՝ հասարակական կարծիքը: Հասարակությունը արդեն ընդունում է կնոջն այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Ես ինքս իմ գործունեությամբ կարծրատիպեր եմ կոտրել՝ նախապես բնավ նման նպատակ չունենալով: Եվ շարունակում եմ կոտրել:Պարզապես ես արել եմ այն, ինչ ցանկացել եմ, ինչ կարող եմ: Համոզված եմ, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն: Այդ առաքելության մասին էլ պետք է գիտակցեն բոլորը: Ընդամենը սա:Երբ չեն օգտագործում այդ առաքելությունը, ձևավորվում է կարծրատիպ, թե դրա կարիքը չկա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *