Իսլամական պետության շարքերը համալրվում են

Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը հայտարարել է, որ 640ից ավել դաղստանցիներ համալրել են Իսլամական պետության շարքերը: Այս մասին հայտնում է sana.sy-ը: Ռուսական ազգային հակաահաբեկչական կոմիտեի հետ հանդիպման ընթացքում Աբդուլատիվը առաջարկել է քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր լքել են երկիրը ահաբեկչական այս կամ այն խմբավորմանը միանալու նպատակով:

ՌԴ անվտանգության կոմիտեի փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը նախորդ տարվա ապրիլին հայտարարել էր, որ ԻՊ-ն կազմում կռվող ՌԴ քաղաքացիների թիվը չի անցնում 1700-ը: Իր հերթին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԻՊ-ին անդամակցող ղրղզների քանակը տատանվումն է 400-500 միջև:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *