Իսպանիայի Բենալմադենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին Բենալմադենայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Իսպանիայի թագավորության 21-րդ քաղաքը, որը ճանաչում է Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:

«Արարատ» հայկական միությունից միջնորդագիրը ներկայացրել է Մալագայում միության ներկայացուցիչ Ժաննա Բաղդասարյանը:

Շնորհակալություն մեր հայրենակցին ակտիվ գործունեության համար և Բենալմադենայի քաղաքապետարանին՝ որպես արդարության ջատագովի:

Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր 6 կուսակցությունները՝ իշխող Սոցիալիստական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Ձախ Միությունը, Ալտեռնատիվա պոռ Բենալմադենա, Կոստա դել Սոլ-Սի Պուեդա և Վեսինոս պոռ Բենալմադենա, կողմ են քվեարկել բանաձևին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրագործողներին և հորդորել Թուրքիային ճանաչել այն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *