ԿԱՐԵՎՈՐ
Search
ezdi7-600x404

Իտալիայում կցուցադրվեն Ցեղասպանությունը վերապրածների եզակի ժապավենները

1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների եզակի շարժանկարները կցուցադրվեն հուլիսի 2-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում՝ Cinema Ritrovato («Վերաբացված կինո») 29-րդ փառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը»՝ Ֆրանս Պրես գործակալությանը հղմամբ, պատմական արժեքավոր այս աղբյուրը բացահայտվել է պատահականորեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Համր ֆիլմերից մեկը թվագրվում է 1923 թ.-ով և ներկայացնում է Թուրքիայում նավերով տարվող հայ երեխաների և ճանապարհների երկայնքով ձգվող փախստականների պատկերներ:

Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925թ.), Սերգեյ Փարաջանովի «Սայաթ Նովա» (1969թ.) և Հենրիկ Մալյանի «Նահապետ» (1980թ.) ֆիլմերը: Որպես եզակի վավերագրական ֆիլմ փառատոնում ցուցադրվելու է նաև ֆրանսիական բանակի նկարահանած 5-րոպեանոց ժապավենը, որը ներկայացնում է հայ փախստականներին Եգիպտոսի Պորտ Սաիդի ճամբարներում: Սակայն փառատոնի «գոհարը» համարվում է «Հայաստան՝ մարդկության օրրան» 4-րոպեանոց ֆիլմը՝ նկարահանված Թուրքիայում անմիջապես ջարդերից հետո:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *