«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա». Սեյրան Օհանյան

Պատասխանելով “Bloomberg” պարբերականի լրագրող Սառա Խոջոյանի այն հարցին, թե արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա, Սեյրան Օհանյանը նշեց. «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *