66389

Լարված իրավիճակ սահմանում, Տավուշում 2 խաղաղ բնակիչ է զոհվել

Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից: Դեպքի մանրամասները, ինչպես նաեւ զոհվածների ինքնությունը դեռ հայտնի չեն:

Նշենք, որ այս պահին հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Պառավաքարում հակառակորդի կրակոցներից 83-ամյա կին է զոհվել:

Աղբյուր՝ News.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *