paula-yakubian-300x194

Լիբանանահայ հայտնի լրագրողը՝ նախարար. Նա կդառնա առաջին կին նախարարն այդ երկրում

Լիբանանահայ հայտնի լրագրող Փոլա Յագուպյանը Լիբանանի նոր կառավարության մաս է կազմելու: Այս մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է «Ալ Դիար» պարբերականից: Ըստ աղբյուրի, 30 անդամից կազմված կառավարության կազմում Փոլա Յագուպյանը կդառնա նախարար և կներկայացնի վարչապետ Սաադ Հարիրիի բլոկը:

Նշենք, որ Յագուպյանը լրագրողական դաշտում մեծ փորձ ունի և նա երկար ժամանակով աշխատակցել է CNN-ին: Իսկ նախորդ տասը տարիներին վարել է Հարիրիի հովանավորած Future հեռուստակայանով սփռվող Interviews քաղաքական հաղորդումը:

Յագուպյանի՝ նախարար նշանակվելու դեպքում, նա դառնում է առաջին կին նախարարը լիբանանյան կառավարությունում:

Յագուպյանը հայերենի հետ միասին լավ տիրապետում է արաբերենին, անգլերենին ու ֆրանսերենին, գրում է news.am-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *