3-18-15_Lem-1

Լիբանանում հայ երիտասարդների ու Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել

Tert.am-ը հաղորդում է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում չորեքշաբթի բախում է տեղի ունեցել հայ երիտասարդների և թուրքական դեսպանատան աշխատակիցների միջև, տեղեկացնում է լիբանանահայ «Ազդակ» թերթի կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ՀՅԴ երիտասարդները՝ Լիբանանի երիտասարդական միությունից և «Զավարյան» ուսանողական միությունից, հավաքվել են կինոդահլիճի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Գալիպոլիի ճակատամարտին նվիրված «Վերջին նամակը» թուրքերեն ֆիլմի ցուցադրությունը, որի նախաձեռնողը եղել է Թուրքիայի դեսպանատունը:

Հայ երիտասարդներն անգլերենով և արաբերենով պաստառներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող լուսանկարներ են պարզել, պատ կազմել դահլիճի մոտ ու թռուցիկներ բաժանել:

Այս քայլը, սակայն, զայրացրել է թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցներին և թուրք համակիրներին, ու նրանք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է, մինչև Լիբանանի ներքին անվտանգության ուժերը միջամտել ու բաժանել են կողմերին:

Դեպքի հետևանքով վիրավորվել է 2 հայ երիտասարդ: Երկու թուրք ձերբակալվել է:

Թուրքական կողմն սկսել է բղավել՝ «Էրդողա՛ն, Էրդողա՛ն», որոնց հայկական կողմը պատասխանել է՝ «ցեղասպա՛ն, ցեղասպա՛ն» բացականչելով: Դաշնակցական ցուցարարները շարունակել են իրենց անգլերեն կանչերը` գոռալով «Հիշո՛ւմ ենք ու պահանջո՛ւմ», «Ոճրագո՛րծ Թուրքիա» և այլ կարգախոսներ, որոնց հաջորդել են հեղափոխական երգերի կատարումները:

Այս ընթացքում թուրք դեսպանը փակված է մնացել կինոթատրոնի շենքում՝ սպասելով, որ հայերն ավարտեն ցույցն ու ինքը հեռանալու հնարավորություն ունենա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *