Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը նպաստեց Ուգրայի հաղթական մեկնարկին

Հոկտեմբերի 18-ից Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկեց շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյե են ժամանել նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը ՝ Լևոն Արոնյանն, ով պաշտպանելու է ռուսական <Սիբիր>թիմի մարզական պատիվը և Լիլիթ Մկրտչյանն, ով ելույթ է ունենալու կանանց ռուսական <Ուգրա> թիմի կազմում: Նկատենք, որ այս ստուգատեսում ժամանակին բավական մեծ հաջողություններ արձանագրած Հայաստանի թիմերը, վերջին տարիներին չեն մասնակցում կարևորագույն ակումբային այս մրցաշարին: Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 50թիմեր: Առավել մեծաքանակ ՝ 4թիմով է ներկայացել Ռուսաստանը:

Ուշագրավ է, որ 2-ական թիմ են ներկայացրել գաճաճ պետությունների շարքին դասվող՝ Կոսովոն ու Լյուքսեմբուրգը: Ընդհանուր առմամբ տղմարդկանց մրցաշարում հանդես գալիս 46երկրի 364շախմատիստ, այդ թվում 111գրոսմայստեր, 62՝ միջազգային և 66 ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարում ամենաբարձր թիմային միջին անհատական վարկանիշը ՝2771 ունի Ադբեջանը ներկայացնող ինտերնացիոնալ գերհզոր կազմ ունեցող <Սոկարը>: Աշխարհի յուրատեսակ հավաքական հիշեցնող այս թիմում ընդգրկվել են ՝ Կարուանան (ԱՄՆ) , Տոպալով(Բուլղարիա), Անիշ Գրինին (Հոլանդիա), Ադամսը (Անգլիա), ու 4ադրբեջանցի շախմատիստներ՝ Ռաջաբովը, Մամեդյարովը, Մամեդովն ու Սաֆարլին:

Թիմային միջին անհատական վարակիշով (2752)երկրորդը Ռուսաստանը ներկայացնող <Սիբիրն>է , որն ևս ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկն է համարվում: Այս թիմում Արոնյանի թիմակիցներ են ռուսաստանցիներ ՝ Կրամնիկը, Գրիշչուկը Կորոբովը, Բոչարովն, ինչպես նաև չինացիներ՝ Վան Յուն, ու Չաո Լին: Կանանց մրցաշարում հանդես են գալու 9երկրի 12 թիմեր ,որոնց կազմերում ընդգրկված են ընդհանուր առմամբ 17 երկրի 57 շախմատիստուհի, այդ թվում 27 գրոսմայստեր , 8-ը միազգային և 5-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետ: Այստեղ ևս առավել մեծաքանակ ՝ 3թիմով է ներկայանալու Ռուսաստանը: Այս երկիրը ներկայացնող <Ուգրա> թիմում Լիլիթ Մկրտչյանի թիմակիցները են Աննա Ուշենինաա (Ուկրաինա) ,և ռուսաստանցիներ ՝ Նատալյա Պոգոնինան, Մարիա Գուսևան ու Բայրա Կովանովան:
Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը ՝ միջազգային վարպետ Ալինա Բալայանն, ում թիմակիցներ են գրոսմայստեր Անաստասիա Բոդնարուկը ,միջազգային վարպետ Եվգենյա Օվոդը, ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելենկայան, և ԿարինաԱզիովան: Նկատենոք, որ Լիլիթի ու Ալինայի թիմերը թիմային միջին անհատական վարկանիշով 12թիմերի մեջ զբաղեցնում են 4 -րդ և 5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի էլո ֆավորիտը` 2510 միջին անհատական վարկանիշով Վրաստանը ներկայացնող <Նոնա> թիմն է ,որի կազմում ընդգրկված են վրացի հայտնի ՝գրոսմայստերներ ՝ Նանա Ձագնիձեն, Բելա Խոթենաշվիլին, Նինո Բացիաշվիլին, Լեյա Ջավախաշվիլին, ու միջազգային վարպետ Միրանդա Միքաձեն:

Երեկ մեկնարկային տուրում տղամրադկանց մրցաշարում <Սիբիրը> 5:1 հաշովով հաղթեց բելգիական KBSK Բյրուգեին:Նկատնեք, որ այս տուրում<Սիբիրի. Աշռաջաներ ՝ Վլադիմիր Կրամնիկին ու Լևոն Արոնյանին հանգիստ էր տվել: Նրանք ի դեպ այսօր էլ 2-րդ տուրի ավստրիական SC MPA - MARIA SAAL –ի հետ հանդիպմանը չեն մասնակցի: Կանանց մրցաշարում ևս <հայկական> թիմերը վստահ մեկնարկեցին: <Ուգրան> 3,5 :0,5 հաշվով պարտության մատնեց իսրայելական<Ռիշոն Ռեզիոնին>: <Ուգրայի> թիմում 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանն օգտվելով սկզբնախաղում մրցակցի թույլ տված վրիպումից սևերով արագորեն առավելության հասավ Միխալ Լահավի նկատմամբ ու նպաստեց իր թիմի թիմային հաղթանակին: Այսօր 2-րդ տուրում <Ուգրան> ուժերը կչափի հոլանդական < Դե Ստուկենյագերսի>հետ:

Լիլիթ Մկրտչյանը 2-րդ խաղատախտակի վրա սպիտակներով մրցելու է գրոսմայստեր Բիանկա Դե Յոնգ- Մուհրենի հետ: Մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև Սանկտ Պետերբուգի թիմն ,որը 4:0 հաշվով պարտության մատնեց նորվեգական <Օսլո Շակսելսկապի> հետ: Այս տուոում ռուսական թիմի կազմում միջազգային վարպետ Ալինա Բալայանին հանգիստ էր տրված: Այսօր 2-րդ տուրում ՌԴ-ի ներկայցուցիչները հանդիպելու են մակեդոնական <Գամբիտ Ասեկո Սի> հետ: Սանկտ Պետերբուրգի թիմի 4-րդ խաղտախտակի վրա հանդես եկողԱլինա Բալյանը ուժերն է չափելու գրոսմայստեր Դինարա Սադուակասովայի հետ:
Շվեյցարական մրցակարգով ՝ 7- տուրով ընթանալիք այս ստուգատեսում եզրափակիչ ՝ 7-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 24-ին:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *