«Լինել ազնիվ, բանիմաց և հոգով ուժեղ». ԱԺ պատգամավորության թեկնածու ՕՐՕ դաշինքի անդամ Աշոտ Պողոսյան

Աշոտ Պողոսյան

Ծնվել է 1960թ. մայիսի 6-ին Երևանում։

1977թ. ավարտել է Երևանի թիվ 16 միջնակարգ դպրոցը։ 1978թ. զորակոչվել է բանակ եւ ծառայությունն անցկացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Զորացրվել է 1980թ.։ 1987-1990 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի մշակույթի պետական քոլեջը՝ (Կինոտեխնիկում)

1990-1995թթ. սովորել եւ ավարտել է Հյուսիսային Օսեթիայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Բանակից զորացրվելուց հետո որպես փրկարար աշխատել է նախկին «Թոխմախի լիճ» կոչվող տարածքում:

1996-1999թթ աշխատել է Նոր-Նորքի թաղապետարանում իսկ 1999-2001թթ-ին. “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի Էրեբունի վարչական շրջանի տնօրեն:

2006-2007թթ. աշխատել է Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում որպես գլխավոր մասնագետ։ 1985թ-ից զբաղվել է գործարարությամբ եւ նույն թ-ին Պոլիտեխնիկի մերձակա այգում ծառերի ներքո հիմնել առաջին սրճարանը իսկ 1986թ-ին ՝ Կենսերվատորիայի հարակից այգում հիմնել է Դո-Ռե-Մի սրճարանը: 1989թ-ին Սայաթ-Նովա պողոտայում շահագործման է հանձնել իր իսկ հիմնադրած եվս մեկ բար-սրճարան: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր։

-Պարոն Պողոսյան՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում եւ հանդիսանալով Երևան քաղաքի բնակիչ, ո՞ր խնդիրներն եք համարում առաջնային եւ ո՞ր օրակարգային խնդիրների լուծմանը հետումոտ կլինեք, եթե պատգամավոր ընտրվեք։

-Ես լինելով մշեցու ծոռ, ապարանցու թոռ, բայց ծնունդով երեւանցի առաջադրված եմ թիվ 1 ընտրատարածքում՝ Նոր-Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում՝ 7 համարի ներքո, հանդիսանում եմ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, որն այսօր ինձ համար լրացնող բռունցք է, իսկ նրանց ծրագիրը՝ շատ հոգեհարազատ:

Ինձ համար միշտ Էլ որպես առաջնահերթություն եղել եւ մնում է նախ եւ առաջ բնակչության զբաղվածության խնդիրը, աշխատատեղերի ստեղծումը և երկրի սահմանների ամրությունը։ Եթե մենք զինամթերքով հարուստ լինենք ու մարտունակ, իսկ աղքատությունն էլ որոշակիորեն նվազի, ապա անպարտելի կլինենք աշխարհում: Առաջնահերթ խնդիր է ժողովրդի բարեկեցությունը, քանի որ իմ հայ ժողովուրդը այսպես երբեք չի ապրել, ինչպես հիմա:

-Լսել ենք նաեւ Ձեր բարեգործությունների մասին, դրանք հատկապես ու՞մ են ուղղված եղել:

-Թե կոնսերվատորիայում, թե օպերայի բակում կազմակերպված նստացույցերի ժամանակ մասնակիցներին ապահովվել եմ սննդամթերքով, օգնել եմ նաեւ ազատամարտիկների ընտանիքներին իսկ <<մութ ու ցուրտ>> տարիներին իմ անձնական էլկտրաշարժիչով <<մեկ հեռուստացույց>> երկու լամպ նշանաբանով շուրջ 600 ընտանիքի մատակարարել եմ ելեկտրաէներգիա օրվա մեջ մի քանի ժամ տեւողությամբ: Այժմ էլ փորձում եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել մարդկանց, ինչով կարող եմ:

-Որքանով տեղյակ եմ, Դուք 1995 և 2008թթ-ին. Էրեբունի եւ Նոր Նորք վարչական շրջաններում ևս առաջադրվել եք որպես պատգամավորի թեկնածու։ Ինչո՞ւ հիմա այս դաշինքն ընտրեցիք։

-Դաշինքի երեք առաջնորդների համախմբումը ինձ հավատ ներշնչեց՝ միավորվելու այս երեք կարեւոր գործոնների շուրջ ՝միասնության, համախմբման, հաղթանակի։

-Որպեսզի պատգամավորը կարողանա վայելել բնակչության հարգանքն ու վստահությունը, աշխատանքային ինչպիսի՞ մեխանիզմներ պետք է ունենա։

-Ես սիրում եմ հանդիպել ու զրուցել ժողովրդի հետ, օգտակար լինել նրանց՝ կիսելով նրանց խնդիրները: Նույնկերպ կշարունակեմ նաեւ ապագայում: Մինչ այժմ, ուժերիս ներածին չափով, որքանով կարողացել եմ օգնության ձեռք եմ մեկնել մարդկանց: Իսկ ընտրվելուց հետո արդեն, մեծ ու միասնական ուժերով, ձեռնամուխ կլինենք այդ խնդիրների լուծմանը։ Ժողովրդի հետ կապը միշտ էլ եղել է, և շարունակում եմ պահպանել: Ես միշտ նրանց կողքին եմ, և դա գալիս է իմ ծնողական դաստիարակությունից։

-Ձեր ապրած կյանքը շատ բուռն է եղել, ո՞րն է Ձեր կարգախոսը եւ ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին և ընտրող հասարակությանը։

-Առաջնորդվում եմ հետեւյալ կարգախոսով՝ լինել ազնիվ,բանիմաց եւ հոգով ուժեղ: Թող ապրիլի 2-ին իրենց խղճով գնան և ընտրեն արժանիին՝ չխաբնվելով բազմաթիվ խոստումների եւ ամենակարեւորը՝ չկաշառվեն:

Ցանկանում եմ իմ ջերմագին բարեւներն ուղղել իմ երաժիշտ ընկերներին,  Արեշի, Բութանիայի (թոխմախ) հարեւաններին  եւ բոլոր նրանց ովքեր ինձ օգտակար են եղել: Պատիվ ունեմ հորդորելու հանրությանը, որ ընտրեն ՕՐՕ  դաշինքին, ում կողմից առաջադրվել եմ 1-ին ընտրացուցակում՝ Նոր – Նորք, Ավան, Քանաքեռ  ընտրատարածքում թիվ 7  համարի ներքո:  Բոլոր ընկերներիս ու մերձավորներիս կոչ եմ անում ընտրեն ՕՐՕ դաշինքի անդամներին, որպեսզի շարունակ լինենք ձեր կողքին:

Կցանկանամ նաեւ հավելել, որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանաչելու  Արցախի հերոս Սամվել Բաբայանին, ով  նույնպես մեծ համակրանք ունի ՕՐՕ դաշինքի առաջնորդների նկատմամբ եւ ընդունում է մեր գաղափարախոսությունը: 

 

Զրույցը վարեց Երվանդ Մարեյանը.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *