701369

ԼՂՀ -ն կայուն է և պատրաստ է անկախության

Մայիսի 3-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ ընտրություններ, որի ժամանակ խախտումներ չարձանագրվեցին, ինչը  ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ԼՂՀ-ն կայուն է և պատրաստ է անկախության:

Ընդհանուր առմամբ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորել էր 12 ընտրատարածք, որոնցից մեկը՝ Հայաստանում։ Հիշեցնեմ, որ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում էին համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ էին։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական էին։

Ռեգինա ԱՄԱՏՈՒՆԻ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *