1190393271

ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ առանջընթաց է սպասվում. Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հանդիպումը

Նյու Յորքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵԱՀԿ համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, ինչպես նաև ձեռք բերված որոշումների իրագործմանը. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումներ որոնելուն եւ արդեն ձեռք բերած լուծումները իրականացնելուն: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել համեմատել և համոզվել, որ մենք կարող ենք արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ այլ քայլեր կատարել, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Լավրովը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *