ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է Վիկի Մարաշլյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՀՕՄ 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամներին՝ ատենապետուհի Կարոլին Շմավոնյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման և Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում: ԼՂՀ նախագահը երախտագիտություն է հայտնել կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիկի Մարաշլյանին և Արցախին մատուցած ծառայությունների համար պարգևատրել «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում: Նախագահ Սահակյանը նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *