ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր զորակոչի և զորացրման վերաբերյալ

Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *