304227

ԼՂՀ -ն հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը. Աղդամի ուղղությամբ դիվերսիոն փորձ չի իրականացվել

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *