222

ԼՂՀ ՊԲ-ի կոշտ հայտարարությունը տալիս է իր պտուղները.

Օրեր առաջ սահմանային իրադարձությունների սրման հետ կապված ԼՂՀ ՊԲ-ը տարածեց հայտարարություն, որում մասնավորապես նշվում էր՝ «Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների»: Ինչպես հայտնի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ կարելի է ասել խիտ բնակեցված, ադրբեջանական գյուղեր կան, և ՊԲ-ի ուղիղ կրակի տակ են գտնվում ավելի քան 30 գյուղ՝ Չայլու, Թափքարագյունլու, Գեյրախ, Չիլյաբյուրտ, Յուսիֆջանլու և այն…….

ԼՂՀ ՊԲ-ի տարածած հայտարարությունից կարելի է եզրակացնել , որ Ստեփանակերտը դե ֆակտո դեղին քարտ է ցույց տվել հակառակորդին և զգուշացրել,որ Տավուշի մարզի խաղաղ բնակչությանը շարունակաբար հարված հասցնելը մի կողմ է դնելու բոլոր մարդասիրական միջազգային կոնվենցիաները և վերը նշված գյուղերի ուղղությամբ հարվածը չի ուշանալու: Տավուշի մարզի խաղաղ բնակչությանը կրակի տակ պահող հակառակորդը կարծես թե հասկացավ Ստեփանակերտի մեսիջը և արդեն 3-4 օր է ինչ գյուղերի հանդեպ ոտնձգություն չի իրականացնում:

Վիտալի Մանգասարյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *