ԿԱՐԵՎՈՐ
Search
cf8cf2fce2b5d0376866985e2a7c28a7-472x265

ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Արցախի Հերոս բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: Արցախի Հերոս բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Ոսկե Արծիվ շքանշան: Ոսկե Արծիվ շքանշանը հանձնվում է Արցախի Հերոս բարձրագույն կոչման արժանացած անձանց:

ԼՂՀ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ

Մարտական խաչ 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշան

Մարտական խաչ 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ արիության համար:

Գրիգոր Լուսավորիչ շքանշան

Image_5103Գրիգոր Լուսավորիչ շքանշանով պարգևւատրում կատարվում է մատուցած այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակաուղղված են ԼՂՀ բարօրությանը:

Մեսրոպ Մաշտոց շքանշան
Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգեւատրում կատարվում է էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին:

ԼՂՀ ՄԵԴԱԼՆԵՐ

Արիության համար մեդալ  uvAIvyPpSejMHab7rM33kdfF16

Արիության համար մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական եւ ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսեւորած անձնական արիության եւ խիզախության համար: Այս մեդալով պարգեւատրվում են նաեւ ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:

Մարտական ծառայություն մեդալi13

Մարտական ծառայություն մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարություների, ԱԱՊՎ ծառայողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաեւ զորքերի մարտական պատրաստվածության, սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:

Շուշիի ազատագրման համար մեդալ
Շուշիի ազատագրման համար մեդալով պարգեւատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման եւ այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաեւ Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:

Մխիթար Գոշ մեդMkhitar_gosh_medalալ

Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրում կատարվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության համար:

Վաչագան Բարեպաշտ մեդալ

Vachagan_barepasht_medal

Վաչագան Բարեպաշտ մեդալով պարգեւատրում կատարվում է մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների, արվեստի, առողջապահության ասպարեզներում ունեցած ստեղծագործական նվաճումների, բարեգործական գործունեության համար` ի բարօրություն ԼՂՀ-ի:

загруженное

Անանիա Շիրակացի մեդալով պարգեւատրվում են հանրապետության տնտեսության բոլոր ոլորտների ճարտարապետները, գիտնականները, գյուտարարները:

Երախտագիտություն մեդալ

 загруженное (1)

Երախտագիտություն մեդալով պարգեւատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել ԼՂՀ ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման եւ զարգացման գործում, նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *