54013

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 24-ին և 25-ին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում հայկական համայնքի քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտների մի շարք ներկայացուցիչների հետ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում վարչապետը բարձր է գնահատել նրանց դերը հայապահպանության և ազգային նշանակության այլ հարցերի լուծման ուղղությամբ կատարվող քայլերում: Կողմերը քննարկել են համահայկական կարևորության և Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր տունը» ծրագրին, որը նպատակ ունի բնակարաններով ապահովել բազմազավակ ընտանիքներին: Այսօր վարչապետ Հարությունյանը մասնակցելու է ամենամյա հեռուստամարաթոնին՝ դրանով եզրափակելով ԱՄՆ իր աշխատանքային այցը: Տարբեր հանդիպումների ժամանակ վարչապետին ուղեկցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *