ԼՂՀ ՏՈՆԵՐ

ԼՂՀ տոներ և հիշատակի օրեր

Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-5-ը (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Արցախի վերածննդի օր` նշվում է փետրվարի 20-ին:
Մայրենի լեզվի օր` նշվում է փետրվարի 21-ին:
Հայրենիքի պաշտպանի օր` նշվում է փետրվարի 23-ին:
Կանանց միջազգային օր` նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրության եւ գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Աշխատավորների համերաշխության միջազգային օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր` նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հայաստանի Առաջին Հանրապետության օր` նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Երեխաների պաշտպանության միջազգային օր` նշվում է հունիսի 1-ին:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օր` նշվում է հունիսի 29-ին:
Գիտելիքի եւ դպրության օր` նշվում է սեպտեմբերի 1-ին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր` նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:
Թարգմանչաց տոն` նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր` նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:
***
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *