IMAGE-117

Լոս Անջելեսի հայ hամայնքը hամախմբվել էր` տոնելու «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործունեության 15 ամյակը

 «Համընկնում Հանուն Կյանքի» տարեկան Գալա երեկոյին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը տոնեց իր գործունեության 15 ամյակը: Հիմնադրամի ավելի քան 400 աջակիցներ , այդ թվում եկեղեցական եւ համայնքային առաջնորդներ, ընտրված պաշտոնյաներ և տարբեր առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա էին այդ  միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գլենդել քաղաքի: Ներկայացնելով հարգարժան մասնակիցների ցանկը՝ երեկոն դարձավ համահայկական միջոցառում՝ նշելու Ռեեստրի 15 տարվա ձեռքբերումները, միևնույն ժամանակ, հարգանք մատուցելու մի շարք անձանց և կազմակերպությունների, իրենց ցուցաբերած մեծ աջակցության համար:

Գալա երեկոն հնարավոր եղավ իրականացնել «Glendale Adventist» բժշկական կենտրոնի շնորհիվ: Բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ՝ տիկին Բելլա Քոչարյանը, հիմնադիր նախագահ՝ դոկտոր Ֆրիդա Ջորդանը, գործադիր տնօրեն՝ Սևակ Ավագյանը բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան և շնորհակալություն հայտնեցին բոլոր աջակիցներին, հովանավորներին, դոնորներին և կամավորներին, որոնց շնորհիվ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»բարեգործական հիմնադրամը դարձավ իրականություն: Միջոցառման ընթացքում գնահատանքի խոսքեր հնչեցին և հատուկ պատվոգրեր շնորհվեցին բոլոր նրանց, ովքեր 15 տարի շարունակ իրենց գործունեությամբ նպաստել են հիմնադրամի կայացմանն ու ընդլայնմանը:

Երեկոյի փակման արարողության ժամանակ անցկացվեց «Բյուրեղյա Մոմեր» արարողությունը, որի ժամանակ սեղաններին դրված բազում բյուրեղյա մոմեր սիմվոլիկ վառվեցին և կտրվեց տոնական «Բյուրեղյա» մեծ տորթը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին,որպես շահույթ չհետապնդող, ոչ պետական, բարեգործական հիմնադրամ: Մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Աշխարհի տարբեր երկրներում, բժշկության մեջ վաղուց կիրառելի է ցողունային բջիջներով բուժման մշակույթը, այդ թվում նաեւ պորտալարից արյան ստացման եւ բջջային ցողունների հավաքագրման մեխանիզմը: Նույնիսկ արտասահմանյան մասնագետները անհրաժեշտ գործառույթ են համարում այն, հենց  միայն մարդու առողջության պահպանման տեսանկյունից: Հատկապես, երբ արյան քաղցկեղը սպառնում է աշխարհի բոլոր մարդկանց եւ բազմաթիվ կյանքեր խլում, անհրաժեշտ է մի պահ կանգ առնել եւ գիտակցել, որ լեյկոզ հիվանդության արդյունավետ բուժման տարբերակներից մեկը հենց անձի սեփական պորտալարից ստացված արյան ցողունային բջիջներն են:

Նշենք, որ մեր երկրում արյան քաղցկեղով տարեկան 300 նոր հիվանդ է արձանագրվում: Ամբողջ աշխարհն արդեն շուրջ երկու տասնյակ տարի այս գործընթացը կիրառում եւ ընդունված մեթոդ է համարում՝ մի շարք հիվանդությունների բուժման տեսանկյունից: Այն սկսվել է եվրոպական, ամերիկյան երկրներում, հիմա արդեն հետխորհրդային տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, հարևան երկրներից՝ Վրաստանում արդեն 4-5 տարի է՝ նմանատիպ կրեոբանկեր են գործում:

Պարզվում է, որ Հայաստանում եւս մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը: Հայ բժիշկները եւս ջանք չեն խնայում բժշկագիտության մեջ ձեւավորելու եւ զարգացնելու համար այս մշակույթը: Հայ մասնագետները համոզված են, որ մի շարք հիվանդություններ այսօր հնարավոր կլինի հաղթահարել, բուժման այս տարբերակով: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է հայկական ռեեստրը՝ «Բիո Ստեմ» հայ հունական ընկերության հետ համատեղ: «Մենք վերցնում ենք, մշակում, պահպանում ենք ցողունային բջիջները հենց մեր ռեեստրում և կարող ենք հետագայում տրամադրել իրենց, այսինքն՝ այսօր անձը հնարավորություն ունի հիվանդության պարագայում հետագայում ոչ թե դոնոր փնտրել՝ ոչ ազգակից, այլ իր իսկ ցողունային բջիջներով սեփական բուժումը կազմակերպել» ասում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:

Նշենք, որ մարդու օրգանիզմում կան ցողունային բջիջիների անսպառ պաշարներ: Այս ծրագիրը համահայկական է եւ կամրջում է Հայաստանն ու Սփյուռքը: ԱՄՆ մեր հայրենակից դոկտոր ֆրիդա Ջորդանը, այս ոլորտի առաջատար մասնագետներից մեկն է աշխարհում, ով եւ հանդիսանում է ռեեստրի հիմնադիրը: Նրա աջակցությամբ հայ մասնագետները վերապատրաստվում են արտերկրում:

Այն հիրավի համահայկական ծրագիր է և դոնորների 60 տոկոսը դոնորագրվել են Հայաստանում եւ Արցախում, իսկ 40 տոկոսը ներգրավված է սփյուռքը շուրջ 23 երկրներից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *