նկառ

Լույս հայի աչքերին, աշխատանք, որը դառնում է կենսակերպ

Ակնաբուժությունը մեկն է առողջապահական այն ճյուղերից, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւապես այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն եւ բնականաբար նվիրվածություն ու աշխատասիրություն: Ակնաբույժ Ասատուր Հովսեփյանը մեկն է իր գործի նվիրյալներից, ում անմիջական մասնակցությամբ բազմահազար հայ քաղաքացիներ վերականգնել են իրենց տեսողությունը եւ բոլորովին այլ գույներով են ընկալում աշխարհը:

1999 թ.-ից առ այսօր Ասատուր Հովսեփյանը աշխատում է <<Ս.Վ.Մալայանի>> անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում որպես հերթապահ ակնավիրաբույժ, 2011 թ-ից նշանակվել է նույն կենտրոնի վիրասրահի վարիչ:

2003 թ.-ից առ այսօր ընդգրկված է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի «Լույս հայի աչքերին» ծրագրում որպես Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) գլխավոր ակնավիրաբույժ, կոորդինատոր:

-Հանդիսանում եք 10-ից ավելի նորարարական առաջարկների հեղինակ, որոնցից մեկը արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի մեթոդն է: Կմանրամասնե՞ք կիրառվում է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում:

-Այս մեթոդը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007թ-ից, երբ Մալայան կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով ընդունված կանոնների համաձայն անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ, ինչը հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտացեծի նոր ֆիքսացիայի մեթոդ:

Առ այսօր իրականացրել եմ նման շուրջ 200 վիրահատություն, այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր, կամ ի սպառ բացակայում էր: Այս մեթոդը ավելի շատ կիրառվում է անվճարունակ հիվանդների համար, ուստի այդ գաղափարը սկսեց ներդրվել <<Լույս հայի աչքերին>> բարեգործական ծրագրում: Վերջին տարիներին նոր ուլտրաձայնային ֆակոէմույսիֆիկացիայի եղանակն է հիմնականում կիրառվում կատարակտի վիրահատության ժամանակ, ինչն ակնավիրաբուժության մեջ համարվում է ժամանակակից առաջատար եղանակ: Առաջարկված ֆիքսացիայի մեթոդը համադրելի է նաեւ կատարակտի ֆակոէմույսիֆիկացիայի եղանակով վիրահատության գնացող հիվանդների համար, որոնց մոտ առկա է բնական ոսպնյակի հենարանի թուլություն:

20161110111714

Ի դեպ անցում կատարենք Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակներում իրականացվող <<Լույս հայի աչքերին ծրագրին>>, որում բավական մեծ է Ձեր ընդգրկվածությունը: Ինչպե՞ս սկիզբ առավ ծրագիրը եւ ո՞րն է այս նախաձեռնության հիմնական նպատակը:

-Ծրագրի նպատակը Հայաստանում ակնաբուժական ծառայությունները մարզաբնակներին հասանելի դարձնելն ու ձեռքբերովի կուրության կանխարգելումն է: Իմ ընդգրկվածությունը բավական լայնամասշտաբ է եւ ակնաբուժական անվճար ծառայություններից օգտվում են հանրապետության բոլոր մարզերի բնակիչները: Պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ գաղափարի արդյունքում է ծրագիրը կյանքի կոչվել:

Երկրաշարժի տարիներին, բազմիցս աղետի գոտիում օգնություն ցուցաբերելով հիվանդներին՝ նյութերով սարքավորումներվ եւ ականատեսը լինելով՝ ինչպես են մասնագետները հիվանդներին վրանների տակ օգնություն ցուցաբերում, ամերիկահայ բարերարը որոշեց հիմնել այս կազմակերպությունը:կանխարգելելու ձեռքբերովի կուրությունը ՀՀ–ում:

Անհրաժեշտ սարքավորումներով եւ համապատասխան մասնագետներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցի նպատակն է մարզաբնակներին հենց տեղում հետազոտելը եւ բուժօգնություն ցուցաբերելը: Աչքի շարժական հիվանդանոցում գործում է աչքի առաջնային հատվածի վիրահատարան եւ երկու հետազոտման սենյակ՝ հագեցված լազերային սարքավորումներով: Բավական մեծ է այս ծրագրի դերն ու նշանակությունը ազգաբնակչության առողջության վերակագնման հարցում:

 –Քանի՞ շահառու է առ այսօր ծրագրում ընդգրկվել եւ օրեկան քանի պացիենտի է շարժական հիվանդանոցը սպասարկում:

-Առ այսօր 100 հազարից ավելի բնակչի է բուժօգնություն ցուցաբերվել: Միայն 20 հազարին վիրահատել եմ ինքս:Օրեկան կարողանում ենք սպասարկել մինչեւ 40 հոգու եւ վիրահատել 15-18 հոգու: 2003թ-ից աչքի շարժական հիվանդանոցը հստակ ուղեւորվեց շրջայցի՝ աշխատանքը մեկնարկելով Արագածոտնի մարզից: Ծրագրում ներառված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով խավերը: Նույն ծրագրով նախատեսվում է հիմնել 5 մարզային ակնաբուժական կենտրոն: Արդեն գործարկվել է այդ կենտրոններից երկուսը՝ Տավուշի մարզի համար` Իջևանում, եւ Լոռու մարզի համար` Սպիտակում։

20161110113815-Ծրագրին՝ Ձեր մասնակցությունը աշխատանքային պարտականություն, թե՞ ավելի շատ մարդասիրական գործոնի արդյունք է՝ հաշվի առնելով, որ ստիպված եք մեծամասամբ շրջագայել:

-Բոլոր բժիշկներս էլ Հիպոկրատի երդում ենք տվել ու ուզում ենք աշխատել՝ ի շահ պացիենտի: Ցանկացած հիվանդի երջանկություն է պատճառում, երբ իրեն աջակցության ձեռք են մեկնում: Հաճելի է, երբ տեսնում ես, որ կարողանում ես հեռավոր գյուղերի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել եւ փրկել հետագա կուրացումից, մինչդեռ նա օրվա հացը հոգալու խնդիր ունի եւ ի վիճակի չէ մասնագետի դիմել:

-Իսկ ինչպես ՞ք եք տեղաբաշխում ձեր աշխատանքը թե կենտրոնում, թե աչքի շարժական հիվանդանոցում:

Տարվա մեջ 2-3 ձմեռային ամիսներին եւ յուրաքանչյուր ուրբաթ օրերին եմ Մալայան կենտրոնում լինում, մնացած ամբողջ ժամանակը տրամադրում եմ ակնաբուժական ծառայությունների մատուցմանը մարզերում: Այդ ծառայությունները, ինչպես նշեցի, հասանելի են դարձել նաեւ Իջեւանում եւ Սպիտակում:

-Ս.Վ Մալայանի ժամանակակից լազերային կենտրոնի ինժեներական աշխատանքը Դուք եք ապահովում, կխոսեք, ո՞րն է այդ լազերային սարքերիի առանձնահատկությունը:

-Մալայան կենտրոնում գործող հանրահայտ առաջատար Ալկոն ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերը տեսողության շտկման բացառիկ սարք է եւ ունի կանխատեսելի ճշգրտություն: Այն հնարավորություն է տալիս ձեւավորել համաչափ բարակ տափակ եղջերաթաղանթային լաթ, ամբողջությամբ վերահսկվող տրամագծով, հաստությամբ եւ կենտրոնի տեղակայմամբ: Նրան զուգակցված այլ սարքի (էքսիմերային)միջոցով շտկվում է կարճատեսությունը, հեռատեսությունը եւ ասիգմատիզմը:

Ֆեմտովարկյանային սարքը կիրառվում է նաեւ կերատոկոնուսի ժամանակ կերառինգերի ճշգրիտ տեղադրման համար:

DSCN4528

-Լավ ակնաբույժ լինելու լավագույն 3 գործոնները որո՞նք են եւ ո՞ր հատկանիշներն են նպաստել Ձեր մասնագիտական կայացվածությանը:

-Ցանկացած մասնագետ պետք է իրեն կատարյալ չհամարի, որպեսզի զարգանալու եւ իր ուղղությամբ աշխատելու տեղ ունենա:Կարեւոր երեք գործոնները համարում եմ գիտելիքը, թեորիապես պատրաստված լինելը եւ վիրաբուժական խելամիտ համարձակությունը, որոնց առկայությունն է՝ կարծում եմ ինձ ուղղորդել: -Իսկ, ո՞րն է աչքի լույսի պահպանման Ձեր մոտեցումը եւ ի՞նչ խորհուրդ կտաք աշխարհասփյուռ հայությանը.որպեսզի նրանք մշտապես հետամուտ լինեն տեսողության պահպանմանը: -Կան աչքի պաթոլոգիաներ, որոնք որքան շուտ հայտնաբերվեն, այնքան բուժումն ավելի արդյունավետ ու թիրախային կլինի եւ կստեղծվի հնարավորություն հիվանդի կյանքի լուսավոր շրջանը երկարացնելու:

20161110113933

Էնդոկրինոլոգները իրենց պացիենտներին պետք է պարտադրեն պարբերաբար դիմել ակնաբույժի, քանի որ շաքարային դիաբետի ժամանակ աչքի հատակը սկսում է վնասվել պերիֆերիկ զոնաներից, իսկ երբ տուժում է աչքի կենտրոնը՝ մակուլան արդեն բավականին ուշացած վիճակ է ստեղծվում: Իսկ գլաուկոմայի հայտնաբերման համար պետք է 40 տարեկանից սկսած յուրաքանչյուր ոք 5 տարին մեկ հետազոտվի; ԽՍՀՄ տարիներին կար նման դրվածք՝ իրականացնել աչքի տեսադաշտի հետազոտում:

Շնորհավորում եմ բոլորի Սուրբ ծնուննդն ու Ամանորը, ցանկանում, որ Հայաստանն ու Արցախը մեկ քայլով առաջ զարգանան, որպեսզի հայ քաղաքացին իր երկրում իրեն պաշտպանված ու ապահով զգա, եւ ուշադրություն դարձնի իր առողջության պահպանմանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *