Լսողության հետազոտություններ վետերանների համար

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է պատերազմի մասնակիցներին անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման միջոցառումները համակարգող խորհուրդ։
Օրեր առաջ «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանի կատարվել է աուդիոմետրիկ հետազոտություն։
Կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Քնար Դավթյանի խոսքով՝ հետազոտված բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանների սենսոնեւրալ ծանրալսություն, բոլորին ցուցված է լսողական սարք։
«Տոնալ շեմքային աուդեոմետրիայի միջոցով որոշվում է, արդյոք տվյալ հիվանդն ունի՞ լսողական սարքի կարիք, թե՞ ոչ»,- ասաց բժիշկը։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սոս Մովսիսյանը 92 տարեկան է, վնասված է նրա լսողական նյարդը, առկա է ծանրալսություն, նա նույնպես ունի լսողական սարքի կարիք։ Վետերանն իր գոհունակությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Արամյանց» բժշկական կենտրոնում իրականացվող այս նախաձեռնության համար, որը բժշկական կենտրոնի ղեկավարության հավաստմամբ՝ շարունակական կլինի։
Հաջորդիվ՝ հետազոտությունների արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատերազմի մասնակիցներին կտրամադրի լսողական սարքեր։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *