ԿԱՐԵՎՈՐ
Search
12241170_900550676692388_36659038663869594_n

Լևոն Արոնյանը փառահեղ հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Կառլսենի նկատմամբ

Ռեյկյավիկում շարունակվող շախմատի կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնություններում, երեկ կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում ՀՀհավաքականն ,որ ստուգատեսում թիմային 6-րդ վարկանիշն ունի, մեծ դժվարությամբ 2,5 :1,5 հաշվով առավելության հասավ 11-րդ վարկանիշն ունեցող Նորվեգիայի ընտրանու նկատմամբ:
Այստեղ թերևս ողջ մրցաշարի գլխավոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ:1 -ին խաղտախտակի վրա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Լևոն Արոնյանը սևերով գերազանց հանդիպում անցկացրեց ու 44-րդ քայլում փառահեղ հաղթանակ տարավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ: Այս կարևոր հաղթանակը ոչ միայն վճռեց Հայաստան- Նորվեգիա մրցամարտի ելքն, այլ նաև Լևոնին անհատական ընթացիկ վարկանիշի 6 կետի բարձրացում պարգևեց:

Թիմակցի հաջողությունը զարգացրեց 4-րդ խաղատախտակի վրա առայժմ փայլուն ելույթ ունեցող Հրանտ Մելքումյանն ,ով սպիտակներով պարտության մատնեց Ֆրոդ Ուրկեդալին:
Գաբրիել Սարգսյանը 2-րդ խաղատախտակի միավորը կիսեց Յոն Լյուդվիգ Համմերի հետ , ու երբ թվում էր ՀՀ հավաքականի խոշոր հաշվով հաղթանակն արդեն ապահոված է 3-րդ խաղտախտակի վրա վերջին շրջանում անկայուն ելույթներով զարմացնող բազմափորձ 37–ամյա Սերգեյ Մովսիսյանը անսպասելիորեն սևերով անհաջողության մատնվեց Նորվեգիայի ընտրանու ամենակրտսեր մասնակցի ՝ 16-ամյա միջազգային վարպետ Թարի Արյանի հետ մրցավեճում:
Տուրի մյուս կարևորագույն հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ ՝
Ուկրաինա –Ադրբեջան ՝ 2,5:1,5,
Ռուսաստան- Իսպանիա՝ 2,5:1,5,
Ֆրանսիա- Հունգարիա՝2:2,
Սերբիա- Հոլանդիա ՝3:1,
Վրաստան- Լեհաստն՝2:2,
Անգլիա- Խորվաթիա՝2:2:
Ստուգատեսում հանդես եկող <հայկական> մյուս թիմերում հանդես եկող հայ շախմատիստներն այս տուրում անհաջող հանդես եկան : Բելգիայի ընտրանու առաջատար, միջազգային վարպետ, գյումրեցի Մհեր Հովհաննիսյանը սպիտակներով զիջեց Կոսովոյի ընտրանու անդամ Նդերիմ Սարաչիին, իսկ Ֆինլադիայի հավաքականի 2-րդ խաղատախտակի վրա ելույթ ունեցող միջազգային վարպետ Միքայել Հակոբովն էլ ՝ Չեխիայի լավագույն գրոսմայստերներից մեկին ՝ Վիկտոր Լազնիչկային: Ֆինները չեխերին զիջեցին ՝ 1:3 հաշվով ,իսկ բեգիացիներն էլ ՝ 1,5:2,5 հաշվով ստուգատեսում նորամուտը նշող Կոսովոյի հավաքականին:
3տուրից հետո թիմային 6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի և Ուկրիանայի ընտրանիները:
Արշակ Պետրոսյանի ղեկավարությմբ ելույթ ունեցող ՀՀ հավաքականը թիմային ՝4, անհատական ՝8 միավորով 36թիմերի պայքարում առայժմ ընթսնում է 5-րդ տեղում:
ՀՀ ընտրանուն այսօր տեղի ունենալիք 4-րդ տուրում ևս մեկ լուրջ փորձություն է սպասվում՝ թիմային 5-րդ վարկանիշն ունեցող Անգլիայի հավաքականի հետ մրցամարտում: Վերջինս,որ այս ստուգատեսում դեռևս պարտության դառնությանը չի ճաշակել, թիմային 1 հաղթանակ է տոնել ու 2ոչ-ոքի խաղացել, ու հիմա թիմային՝ 4 ,անհատական՝ 7 միավորով ընթանում է 11-րդ տեղում:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև առաջատարների մասնակցությամբ հետևյալ հանդիպումները ՝
Ռուսաստան- Ուկրաինա,
Ֆրանսիա- Սերբիա
Ադրբեջան –Թուրքիա
Շվեյցարիա- Իսպանիա
Լեհաստան- Հունգարիա
Վրաստան- Խորվաթիա

Կանաց մրցաշարում Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես եկող թիմային 6-րդ վարկանիշն ունեցող ՀՀ հավաքականը չկարողացավ կոտրել այս մրցաշարում հաջող հանդես եկող, թիմային 14-րդ վարկանիշն ունեցող Թուրքիայի հավաքականի դիմադրությունն ու բավարավեց ոչ-ոքիով՝2:2: Այստեղ էլ 1-ին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը սևերով տանուլ տվեց Եկատերինա Աթալիկին: Սա մրցաշարում Դանիելյանի կրած արդեն 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Մեր ընտրանուն պարտությունից փրկեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանն ,ով սպիտակներով առավելության հասավ Բեթուլ Յիլդիզի նկատմամբ: Մյուս երկու խաղատախտակների վրա Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովնա խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար ՝ Կուբրա Օզթուրքի ու Զեհրա Թոփելի հետ:
Այս տուրում իր հերթական հաղթանակը տոնեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար, Ֆրանսիայի 6-ակի չեմպիոնուհի Էլմիրա Սկրիպչենկո- Աղաբաբյանն, ով պարտության մատնեց Հոլանդիայի գործող չեմպիոնուհի, գրոսմայստեր Աննե Հաաստին և օգնեց իր թիմին 4:0 հաշվով ջախջախելու մրցակցին: Հոլանդիայի հավաքականի 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող 15-ամյա Աննա-Մայա Ղազարյանն այս տուրում հանգստանում էր:
Տուրի կենտրոնական մյուս հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ ՝
Վրաստան-Ուկրաինա ՝ 2,5:1,5,
Ռուսաստան- Իտալիա՝ 3:1,
Հունգարիա-Սերբիա ՝2,5:1,5:

3տուրից հետո թիմային 6-ական միավորով առաջատարները Ռուսաստանի և Վրաստանի ընտրանիներն են : ՀՀ հավաքականը թիմային՝ 3 ,անհատական ՝ 5,5 միավորով 30թիմերի պայքարումառայժմ ընթանում է 12-րդ տեղում:
Այօր ժամը 19-ին սկսվող 4-րդ տուրում Չիբուխչյանի սաները հանդիպելու են թիմային 18-րդ վարկաիշն ունեցող Անգլիայի հավաքականի հետ ,որն հիմա թիմային ՝2 ,անհատական ՝6,5 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:
Տուրի կենտրոնական մյուս հանդիպումներում մրցելու են հետևյալ զույգերը՝
Վրաստան _Ռուսաստան,
Հունգարիա –Ֆրանսիա,
Ուկրաինա –Իտալիա,
Գերմանիա- Ռումինիա:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *