1_640x4802

«Խորհուրդ եմ տալիս գնել քիչ բայց որակյալ հագուստ». Աշխարհահռչակ Ջեյսոն Բասմաջյանը՝ Cerruti 1881-ի նոր կրեատիվ տնօրեն

Հայ աշխարհահռչակ դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը դարձել է իտալական  Cerruti 1881 ընկերության ստեղծագործական տնօրենը: Մինչ այդ դիզայները որոշ ժամանակ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ապրանքանիշի կրեատիվ տնօրենը (պատկանում է Trinity չինական ընկերությունների խմբին): Ջեյսոն Բասմաջյանն այսօր աշխարհի ամենապահանջարկված դիզայներներից մեկն է նորաձեւոթյան աշխարհում:

2_640x481

Նրա հավաքածունները բաղկացած են համաշխարհային ամենահեղինակավոր բրենդերից: Cerruti 1881-ն Cerruti նորաձևության տան բրենդներից մեկն է, որը հիմնադրել է իտալացի դիզայներ Նինո Չերուտին (Nino Cerruti): Ընկերությունը մասնագիտացած է տղամարդկանց և կանանց հագուստի, աքսեսուարների և օծանելիքի արտադրությամբ:

3_640x475

Ջեյսոն Բասմաջյանը ծնվել է 1970 թ-ին Բոստոնում (ԱՄՆ): Ընտանիքի անդամները որեւէ առնչություն չունին նորաձեւոթյան ախարհի հետ: Իսկ նա կրթություն էր ստացել մարքետինգի ուղղությամբ: «Ես աշխատել եմ իտալական ամենահեղինակավոր տղամարդակնց հագուստի խանութում, ինչն էլ նպաստել է իմ կարիերայի ձեւավորմանն ու առաջընթացին », – խոստովանել է դիզայները:

58f8658f7cc55866153f2aebbbdaf9e4 

Բասմաջյանը 1990-ականներին համագործակցել է Giorgio Armani-ի հետ, իսկ հետո տեղափոխվել է Calvin Klein, որտեղ ղեկավարել է կրեատիվ թիմն ու հետևել է արտադրության որակին: 1999-ին նա դարձավ «պրետ ա պորտե» գծի տնօրեն Donna Karan-ում, իսկ մի քանի տարի անց դարձավ ST Dupont-ի կրեատիվ տնօրեն և հետևում էր առօրյա հագուստի արտադրությանը: 2007-ին Բասմաջյանը սկսեց համագործակցել Brioni նորաձևության տան հետ, իսկ 2012-ին` միացավ Trinity-ին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *