Ծաղիկներ, խորհրդանշական արձանիկներ, մեծարման երեկո… իսկ վերջում՝ խաղարկություն

«Տնտեսության զարգացման հիմքում նաեւ կինն է, իր ստեղծած բարձր արժեշղթայով: Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական է եւ տարբերվում է իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում բացառապես կանայք էին մրցանակակիրները, այս տարի ունենք նաեւ տղամարդ մրցանակակիրներ: Ինչու՞, որովհետեւ կանանց համար բարիք ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաեւ նրանց աշխատանքը», – «Կինը հանուն զարգացման-2020» մրցանակաբաշխությանը, իր բացման խոսքում նշեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի խմբագիր Լուսինե Նազարյանը:

Մրցանակներ հանձնվեցին տնտեսության տարբեր ճյուղերում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած անձանց եւ կազմակերպություններին, ում աշխատանքը անմիջականորեն առնչվում է կանանց հետ: Կային նաև անհատներ ու կազմակերպություններ, ովքեր իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար` ապահովելով միաժամանակ արտադրության եւ ծառայության բարձր որակ: Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական է եւ տարբերվում էր իր ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում բացառապես կանայք էին մրցանակակիրները, այս տարի ունենք նաեւ տղամարդ մրցանակակիրներ:

Ինչու, որովհետեւ կանանց համար բարիք ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաեւ նրանց աշխատանքը:

Մրցանակաբաշխությունը վարեցին հաղորդավարներ Երվանդ Մարեյանն ու Դինա Ակոպովնան՝ ջերմ մթնոլորտ ապահովելով ողջ երեկոյի ընթացքում: Միջոցառումը համեմվեց գեղեցիկ շոու-ծրագրով:

Ավարտին մրցանակակիրներին անակնկալ էր սպասվում: Կայացավ մի քանի խաղարկություն եւ տղամարդ եւ կին մրցանակակիրների միջեւ: Ամենահատկանշականը «ՍարոՋիանի» խանութի կողմից պիթոնի եւ օձի բնական կաշվից թեւնոցներ էին եւ «Ցենտրալ» սրճարան ռեստորանի երկու անձի կողմից նախատեսված հյուրասիրությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *