Ծնելիությունը խրախուսվելու է բնակարանային աջակցության ծրագրով.

Որքան էլ վերջին երկու տասնամյակում հիփոթեքային վարկավորման միջոցով, լուծվում է բազմաթիվ ընտանիքների բնակարանային ձեռք բերման հիմնահարցը, այդուհանդերձ բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են այս հարցում բավական զգուշավոր լինել: Այն ընտանիքները, ովքեր հավակնում են բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ, պետք է կարողանան մի շարք չափորոշիչներով բավարարել վարկատվության պահանջը: Ֆինանսական կառույցների կողմից առաջարկի ճկուն բազմազանության մեջ այդուհադերձ վարկառուին շռայլ պայմաններ չեն առաջարկվում :

Սակայն անաչառ լինելու համար միաժամանակ չպետք է ժխտենք, որ առանց հիփոթեքային վարկի, հանրության մի զանգվածի բնակարանային հարցը կմնար առ այօր չլուծված: Նույնիսկ, վերջին տարիներին բանկերը սկսեցին հիփոթեքային վարկավորման նոր գործիքներ ներդնել, ընդլայել բնակարան ձեռք բերելու հնարավորությունները: Որպես օրինակ մեջբերեմ, որ գնվող բնակարանի կանխավճարի փոխարեն, վարկառուն կարողէ բնակարան ձեռք բերել հավելյալ երկրորդ գույքի գրավադրման միջոցով: Ի դեպ այս գործիքի ներդրման շնորհիվ ավելի մեծ թվով վարկառուներ են կարողացել բնակարան ձեռք բերել, առանց կանխավճարի մայր գումարի մարման: <<Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին>> ներկայումսգործող ծրագրին անդրադառնալիս էլ պետք է նշեմ, որ այն պետական նպատակային ծրագիր է , որն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը: Սակայն ծրագրի շահառուների համար գործող տարբեր սահմանափակումները եւս՝ տարիքային շեմ, գործող բարձր աշխատավարձ 400 000 դրամի շրջանակներում, խոչընդտում են ծրագրում ներառվելու հավանականությունը: Բացի այդ ամուսինները պետք է երիտասարդ լինեն եւ վերջիններիս տարիքային գումարը չպետք է գերազանցի 70-ը, կամ կարող է շահառու լինել երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չպետք է գերազանցի 35-ը (ներառյալ):

Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար: Այսինքն, որքան էլ վերջին շրջանում մեծանում է հիփոթեքային վարկավորման հնարավորությունները, ընդլայնվում ֆինանսական կառույցների առաջարկը, այդուհանդերձ բնակարանային խնդիրը դեռեւս շատ երիտասարդ ընտանիքների պարագայում մնում է լուրջ սոցիալական հիմնահարց: Ուստի ՀՀ կառավարությունը որոշել է ձեռք մեկնել երիտասարդ ընտանիքներին բնակարանային աջակցության միջոցով՝ ներդնելով բոլորովին նոր, նախկինում չկիրառաված սոցիալական բաղադրիչ: Ի՞նչ է այն ենթադրում: Ոպեսզի երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավվի եւ երիտասարդ ընտանիքներում խրախուսվի ծնելիությունն ու բազմազավակությունը, պետությունը պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել՝ աջակցելով բնակարանների ձեռք բերման գործընթացում հիփոթեքային կանխավճարի մարմանը: Այս սոցիալական բաղադրիչի հիմքում ընկած է նաեւ այն գաղափարը, որ 2021թ.-ից միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենա նվազագույնը երեք երեխա ունենալ:

Բացի միանվագ նպաստների բարձրացումից կարեւոր է նաեւ բնակարանային հիմնահարցը լուծել, ինչի խնդիրը ակնառու է նաեւ գյուղական համայնքներում: Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակարանային հիմնահարցը նաեւ մայրաքաղաքում շարունակում է խոչընդոտել ծնելիությանը: Ըստ վիճակագրական մեկ այլ տվյալի, վերջին տարիներին բարձրացել է ամուսնությունների շեմը: Այսինքն՝ զույգերը ավելի ուշ տարիքում են որոշում ընտանիք կազմել ՝ ինչով եւ պայմանավորված, նվազում է նաեւ մեծ թվով երեխաներ ունենալու հավանականությունը: Երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները որոշակիորեն հոգալու համար 2020 թ-ից մեկնարկելու է բնակարանային աջակցության 3 ծրագիր, որոնցից մեկը իրականացվելո ւ է մարզերում իսկ երկուսը՝ հանրապետության ողջ տարածքում, ներառյալ մայրաքաղաքը: Մինչ ծրագրին անդրդառնալը նշեմ, որ 2020 թ-ի հուլիսի 1-ից երեխայի միանվագ դրամական նպաստը առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում կդառնա 300 հազար դրամ, մեկ երեխայի պարագայում գործող 50 հազար դրամի փոխարեն:

Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից՝ դառնալով մինչև 300 հազար դրամ: Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման մյուս ծրագրերին, ապա երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը պատրաստ է տրամադրելու և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Հայաստանում նախատեսվում է իրականացնել քաղաքացիներին բնակ մակերեսով ապահովման 3 ծրագիր։ Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, ովքե՞ր են լինելու անմիջական շահառուները՝

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *