20031096_10213518720985791_1561011786_n.thumb

Կալավան, հնագիտական վայր, ուր զարգանում է տուրիզմը

Գեղարքունիքի Կալավան համայնքը հայտնի է դեռեւս 1800 թ-ին իր հին՝ Ամրխեր անվամբ: 1988թ-ին այն վերաբնակեցվել է ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերի փախստականներով եւ վերանվանվել է Կալավան միայն 1991թ-ին: Այսօր ընդամնեը մոտ 2ՕՕ-3ՕՕ բնակիչ ունեցող այս գյուղում իրականացվում է արկածային զբոսաշրջության ծրագիր: Գյուղը հայտնի է օրգանական գյուղմթերքի արտադրությամբ եւ իրականացվող հնագիտական պեղումներով: Գյուղը 1999թ. թից առ այսօր ղեկավարում է Սամվել Ծատուրյանը, ով 1992-1994թթ. մասնակցել է սահմանների պաշտպանությանը, եղել ջոկատի հրամանատար, պարգևատրվել <<Մարշալ Բաղրամյան>> <<Մայրական երախտագիտություն>> մեդալներով, <<Վահանի ուղեկալի մարտական գործողությունների>> և <<Ճամբարակի մարտական գործողությունների>> հուշամեդալներով, ԵԿՄ պատվոգրով։ Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյան հետ հետ զրույցեցինք համայնքում իրականացվող տարբեր ծրագրերից, որոնց անձամբ հետամուտ է եւ նպատակադրված է որպես զբոսաշրջային վայր զարգացնել համայնքը նախ եւ առաջ սեփական ռեսուրսներով: Գյուղում աշխատանքներ են տարվում հյուրատների ստեղծման ուղղությամբ: Եվ գյուղաբնակների եւ անհատ նեդրողների կողմից, ըստ գյուղապետի, ներկայացվում են հյուրատների կառուցման եւ վարկավորման ծրագրեր: Մինչեւ 2018-թը նախատեսվում է գյուղում կառուցել 9 հյուրատուն: Ըստ գյուղապետի, համայնքում արտագաղթի շարժն արդեն կանգ է առնում: Գյուղում բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնապահությունն է: Բացի այդ, գյուղում որպես տնտեսության զարգացման նոր ազդակ վաղուց զարկ է տրվել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Սամվել Ծատուրյանի տեղեկացմամբ, 2012թ-ից այստեղ արտադրվում է օրգանական ազնվամորի իսկ վերջին 1-2 տարում արդեն մի քանի լիցենզավորված տնտեսություններ զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ իսկ մթերքի իրացման խնդիր տնտեսվարողների շրջանում,առհասարակ չկա: Ոլորտի զարգացման համար մշակվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսությունների ցանկն՝ ըստ հողերի գտնվելու վայրերի եւ դրանց սեփականատերերի: Սահմանվում են այդ հողերի նկատմամբ բուֆերային գոտիները, միջոցներ են ձեռնարկվում առանձնացված հողերի սերտիֆիկացման համար: Կալավան համայնքը ներառում է նաեւ Բարեպատ գյուղը, որոնց հեռավորությունը միմյանցից 3,5-4 կմ է: Բարեպատ համայնքում միջնակարգ դպրոց հիմնադրվել է 1992 թ-ից եւ այս տարի գյուղաբնակները պատրաստվում են նշել դպրոցի հիմնադրման 25 ամյակը: Մասնագիտությամբ հնագետ Ռոբերտ Ղուկասյանն, ով այս գյուղի բնակիչ, է իր ընկերների հետ այս տարածքը վերածել է հնագիտական վայրի, աջակցում է գյուղապետին այս բացառիկ վայրը զբոսաշրջային գոտի դարձնելու աշխատանքներին: Գյուղում տապալված ուռենուց կառուցված կամրջից այն կողմ քարե դարն է: Այստեղ զբոսաշրջիկները պետք է պատրաստեն քարից գործիքներ, նետ ու աղեղ եւ ապրեն նախամարդու կյանքով, ստանան կրակ, չորացած ճյուղերից պատրաստեն նմանատիպ կացարաններ, սնվել միայն այն ամենով, ինչ հնարավոր է գտնել բնության մեջ: Տարածքը կոչվում է <<Թայմ լենդ>> և բազմաթիվ զբոսաշրջիկներ, հնագետի մասնագիտական խորհրդատվությունից հետո, սկսում են ապրել քարե դարի համայնքների կանոններով: Արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում է շրջակա միջավայրը, պատմության եւ բնության հուշարձանները, գյուղի մարդկանց կենցաղն ու մշակույթը, բուսական ու կենդանական աշխարհը, եւ, առավելապես, քարեդարյան մարդու կյանքի վերարտադրությունը: Արդեն շուրջ 4օօ օտարերկրյա զբոսաշրջիկ է այս վայր այցելել: Կազմվել է համայնքի զարացման 10-ամյա ծրագիր։ Հետևաբար փորձ է արվում համատեղ ուժերով Կալավանը մոռացված գյուղից վերածել զբոսաշրջային կենտրոնի։ .

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *