Կալիֆորնիայի սենատը ժամեր առաջ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ամերիկյան 5-րդ նահանգը եւս ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ժամեր առաջ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատը 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրած սենատոր Քևին դե-Լեոնը նշելել է, որ Արցախը հայկական պատմական տարածք է եւ ամբողջությամբ բնակեցված է հայերով: Բանաձևի օգտին ելույթ են ունեցել նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:

Հիշեցնենք, որ Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Իսկ ԼՂՀ անկախությունը ճանաչած ԱՄՆ մնացած չորս նահանգներն են՝Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Կալիֆորնիայի սենատի որաշամանը նշել է,  «Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի եւ եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձեւեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,-ասված է հայտարարության մեջ:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *