Կայացավ «Էքսպո Ռուսաստան Հայաստան 2016 պլյուս Իրան» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 26-ին կրկին մարդաշատ էր «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնը,որտեղ հավաքվել էին քաղաքական,մշակութային գործիչներ,գործարարներ, տարբեր մարզերի ու բուհերի ներկայացուցիչներ՝ մասնակցելու «Էքսպո Ռուսաստան Հայաստան 2016 պլյուս Իրան» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։ Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայատանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Վոլինկինն,ով ընթերցեց Ռուսաստանի Արտաքին Գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձն,ուղղված ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության փոխնախագահն ու «Մուլտի Գրուպ» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը և այլք։ Այսպիսով պաշտոնական բացումն իրականացրեցին Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի և «Մուլտի գրուպ» կազմակերպության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Հայաստանում Ռռւսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Վոլինկինն,ովքեր ընթացքում շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով՝ծանոթանալով մասնակիցների ու նրանց արտադրանքի հետ։Այսպիսով,«Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման,Արտաքին գործերի ու գերատեսչությունների նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-28-ը կայացավ «Էքսպո ՌուսաստանՀայաստան 2016 պլյուս Իրան» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը։

14886268_1274078335988981_1430852993_n

Այս մասին տեղեկացրեցին ցուցահանդեսի կազմակերպիչ ռուսաստանյան «Զառուբեժ-Էքսպո» ընկերությունից։ Միջոցառումներին մասնակցեցին Ռուսաստանի մի շարք շրջաններ,այդ թվում Սանկտ Պետերբուրգը,Ռյազանի շրջանը,Ալթայի երկրամասը և այլն։Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ երեք երկրների տնտեսության ամենատարբեր ոլորտների արտադրանք ներկայացնող ցուցահանդես անցկացվելու Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի հովանու, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հովանու ներքո։Ավանդաբար ցուցահանդեսի ներկայացուցչական բարձր մակարդակի ընդգծվում է Հայաստանի նախագահի, Կառավարության ղեկավարի, պատգամավորների դիվանագիտական կորպուսի,ինչպես նաև Հարավային Կովկասի և մերձավորարևելյան տարածաշրջանի բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

14801112_1274078332655648_415447654_n

Մասնակիցների համար նախատեսված էր ընդգրկուն ծրագիր՝շնորհանդեսներ,կլոր սեղան-քննարկումներ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ,Առոջապահության,Կրթության և գիտության նախարարությունների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Ռուսական և արտասահմանյան ընկերություններին ցուցահանդեսը հնարավորություն տվեց ձեռք բերել վստահելի կապեր և դուրս գալ նոր շուկաներ,հաստատել շփումներ B2B (Բիզնեսը՝բիզնեսի համար) ձևաչափով։ Նշենք, որ այս տարի Իրանն առաջին անգամ է միանալու նախկինում «Էքսպո Ռուսաստան-Հայաստան» կոչվող ցուցահանդեսին։

«Զառուբեժ-Էքսպո»-ի կայքում նշված է, որ ցուցահանդեսի ռուսաստանյան և հայաստանյան մասնակիցների արձագանքների համաձայն, այն Երևանում արդեն 6 անգամ կայանալով, հասել է իր նպատակին և ծառայել է երկու երկրների միջև կապերի համակողմանի ամրապնդմանը։Ցուցահանդեսն անցկացվեց հոկտեմբերի 26-28-ը «Երևան-Էքսպո»-ում:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *